×


Հայլի Բիբերն արտասվել է Սելենա Գոմեսի երկրպագուների վանկարկումների պատճառով

Օրեր առաջ Նյու Յորքում կայացած «Met Gala»-ն Ջասթին ու Հայլի Բիբերները դեռ երկար կհիշեն: Զույգի հարսանիքի 2-ամյակի օրն այնքան էլ հարթ չանցավ նրանց համար:

Զույգի հանրության առաջ հայտնվելը Հայլիի հղիության հետ կապված կատակների առիթ դարձավ ու երկրպագուների բացականչություններով առանձնացավ, որոնք գոռում էին Ջասթինի նախկին սիրեցյալ Սելենա Գոմեսի անունը: Ի դեպ, Գոմեսն այս տարի միջոցառմանը ներկա չի եղել, պատճառները չեն նշվում:

Ավելի ուշ համացանցում տեսանյութ հայտնվեց, որում Հայլի Բիբերը հազիվ է զսպում արցունքներն ու անգամ սեւ ակնոց խնդրեց, որ թաքցնի լացակումած աչքերը:



Քրոջը միանգամից պաշտպանեց նրա հորեղբոր դուստրը՝ Այրլենդ Բոլդուինը: Նա TikTok-ում տեղադրված տեսանյութի տակ գրել է.«Նրանք ամենաերջանիկ ու սիրահարված զույգն են, որին երբեւէ բախտ եմ ունեցել հանդիպել: Ջասթինին ու Հայլիին չի հետաքրքրում, թե ինչ են նրանց մասին ասում»:

Կարճ տեսանյութը, որը հայտնվել է TikTok-ում, 18 ժամվա ընթացքում 1,5 միլիոնից ավելի մարդ է դիտել:


Չնայած երկրպագուների արարքին՝ «Met Gala»-ի ընթացքում Բիբերները Vogue-ի հետ զրույցում բավական բարձր տրամադրությամբ պատմել են իրենց ընտրած հագուստների մասին ու խոսել ամերիկյան նորաձեւությունից:




Բիբերն ու Գոմեսը սկսել են հանդիպել 2010 թվականին, նրանք բաժանվել են, ապա նորից միացել, միասին են եղել մինչեւ 2017 թվականը: 2018-ին Բիբերն ամուսնության առաջարկություն է արել Հայլիին: Հարսանիքը կայացել է 2019 թվականին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Peopletalk.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին