Թատրոնի եւ կինոյի դերասանուհի, հաղորդավար Սաթենիկ Հազարյանն այսօր նշում է 47-ամյակը եւ այդ առիթով ուղեւորվել է Փարիզ: Նա ծննդյան օրը դիմավորել է Էյֆելյան աշտարակի կողքին ու շամպայնը ձեռքին:
View this post on Instagram
«Օգոստոսի 7-ն ինձ համար պարզապես ծննդյան օր չէ։ Սա այն օրն է, երբ մի պահ կանգ եմ առնում ու շնորհակալությամբ նայում անցած ճանապարհիս։ Իմ կյանքի ամենամեծ երջանկությունն իմ ընտանիքն է։ Ես երջանիկ մայր եմ, ու դա իմ ամենակարեւոր ու ամենասիրելի դերն է։ Երջանիկ եմ նաեւ, որ ապրում եմ իմ սիրած մասնագիտությամբ։ Իմ առավոտները սկսում են «Բարի լույս»-ով, օրերս շարունակվում են թատրոնում ու նկարահանման հրապարակներում։ Իսկ իմ ուժի ու ոգեշնչման ամենամեծ աղբյուրներից մեկը դուք եք՝ իմ հավատարիմ ու սիրելի հանդիսատեսը։ Չեմ ուզում հաշվել տարիները, այլ հաշվել ապրած գեղեցիկ պահերը, խաղացած դերերը, երեխաներիս ժպիտները, ձեր ծափերն ու այն երազանքները, որոնք դեռ պիտի իրականանան։ Նոր տարիքս դիմավորում եմ սիրով, մեծ էներգիայով ու նոր ասելիքով։ Առջեւում դեռ շատ բեմեր, կերպարներ ու պատմություններ կան, որոնք միասին ենք ապրելու»,- գրել է նա:
Նախորդ տարի դերասանուհին ծննդյան օրն անցկացրել էր Վենետիկում:


×
126






