Գոռ Հակոբյանի ընտանիքում սեպտեմբերի 24-ը եռակի տոնական էր: Կրտսեր որդու՝ Ռիչարդի առաջին տարեդարձին դերասանն ու կինը՝ Հրուշ Մնոյանը, կազմակերպել էին նաեւ իրենց երեք որդիների մկրտությունն ու փոքրիկ հոբելյարի ատամհատիկի արարողությունը:
Մկրտության արարողությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, կնքահայրը Գոռի ընկերն է: Դերասան-երգիչը սոցցանցային իր էջերում տղաների լուսանկարն է հրապարակել՝ նշելով նրանց մկրտության անունները՝ Մոնթե, Նարեկ եւ Վազգեն:
Հրուշն էլ իր հերթին ընտանեկան լուսանկար է տեղադրել՝ շնորհավորելով որդու տարեդարձը.«Ուղիղ մի տարի առաջ էս տղուկս ծնվեց: Մեռնեմ քեզ, Ռիչ»:
Ատամհատիկի արարողության ժամանակ փոքրիկն առաջինը երաժշտի, ապա տնտեսագետի մասնագիտությունն է ընտրել:
BRAVO.am
Լուսանկարները՝ Գոռ Հակոբյանի եւ Հրուշ Մնոյանի ինստագրամյան էջերից


×
10,078





