×


«Մեգամոլ Արմենիա»-ում բացվել է նորագույն կոնցեպտով Bershka խանութ-սրահը

Առաջինը՝ տարածաշրջանում եւ երրորդը՝ ամբողջ աշխարհում. իսպանական հանրահայտ «Bershka» (Բերշկա) ապրանքանիշի նորագույն կոնցեպտով խանութ-սրահն արդեն բացվել է Հայաստանում՝ «Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում։ Այդ առիթով սեպտեմբերի 25-ին շքեղ շոու էր կազմակերպվել սրահի տարածքում, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է նորաբաց տաղավարում ներկայացված տեսականին, միջոցառման ընթացքը, հյուրերին, ինչպես նաեւ զրուցել ենք բրենդի ներկայացուցիչների հետ եւ ծանոթացել նոր կոնցեպտի առավելություններին ու տարբերություններին։

Bershka խանութ-սրահը «Մեգամոլ Արմենիա»-ում


Նշենք, որ Մեգամոլում բացված սրահը թվով երրորդն է Հայաստանում ներկայացված «Bershka» ապրանքանիշի խանութների շարքում (մյուս երկուսը գործում են «Դալմա Գարդեն Մոլ»-ում եւ «Երեւան Մոլ»-ում)։ Նոր տաղավարը կառուցվել եւ կահավորվել է Իսպանիայից ժամանած մասնագետների օգնությամբ, ինչի շնորհիվ այն ներկայանում է ամենանոր կոնցեպտով։ Լավագույն պայմաններն ու հարմարավետությունը գնումներ կատարելու համար՝ սա է կոնցեպտի գլխավոր առավելությունը, որ թույլ է տալիս հաճախորդին ավելի արագ կողմնորոշվել սրահի տարածքում, իսկ ցուցադրված տեսականին ներկայանում է առավել հարմար ու տեսանելի դասավորությամբ։ Այս ամենը՝ շնորհիվ ընդարձակ սրահի՝ 680 քմ տարածքով, ինչպես նաեւ նորագույն մոտեցմամբ իրականացված կահավորման։

«Այս կոնցեպտը հաճախորդներին հնարավորություն է տալիս ավելի լավ տեսնել գույները, մոդելները, այսինքն՝ ամեն ինչ շատ ավելի լավ ու սիրուն է երեւում։ Կահույքի դասավորությունը թույլ է տալիս ավելի հարմար տեղաշարժվել խանութի տարածքում, հագուստն ավելի հեշտ կկարողանան վերցնել կախիչներից՝ առանց միմյանց խանգարելու։ Այսինքն՝ փորձել ենք ամեն ինչ ավելի հեշտացնել ու հարմարեցնել այցելուների համար։ Սա շատ նոր է, այս կոնցեպտն առաջինն է տարածաշրջանում, եւ երրորդը՝ աշխարհում»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց «Bershka» ապրանքանիշի տարածաշրջանային ղեկավար Յասաման Խաքպուրը։


Նրա խոսքով՝ հագուստի եւ աքսեսուարների տեսականին էլ փոքր-ինչ տարբերվելու է թե՛ Հայաստանում, եւ թե՛ աշխարհում ներկայացված «Bershka» ապրանքանիշի մյուս խանութների տեսականուց.«Դա հատուկ այն նպատակով է արված, որպեսզի հաճախորդն ընտրության լայն հնարավորություն ունենա, ամեն տեղ մի որեւէ նորություն ու տարբերություն գտնի։ Բացի այդ, հաշվի են առնվում նաեւ տվյալ տարածաշրջանի բնակչության նախընտրությունները։ Իհարկե, մենք փորձելու ենք այստեղ բերել ամենավերջին թրենդերը, մեր հաճախորդներին ծանոթացնել, սովորեցնել ու ադապտացնել նոր ոճերին: Չէ՞ որ Bershka-ն ամենաերիտասարդ fast fashion բրենդերից է»,- նկատեց Խաքպուրը։

Նա նաեւ շտապեց լավ նորությամբ կիսվել ապրանքանիշի սիրահարների համար։ Այսուհետ «Bershka»-ում լինելու են ավելի մեծ չափսերի մոդելներ՝ ավելի բարձրահասակ կամ plus size մարդկանց համար.«Հիմա մենք արտադրանք ունենք բոլորի համար, նույնիսկ որոշ ապրանքների չափսեր կարող են համապատասխան լինել 10-12 տարեկան երեխաների համար։ Այնպես որ, յուրաքանչյուրը կարող է դառնալ մեր խանութի հաճախորդը»։


«Ռիթեյլ Գրուպ Արմենիա» կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արթուր Հովսեփյանն էլ մեր զրույցում նկատեց, որ «Bershka»-ի հաջողության գաղտնիքը մեծ մասամբ նաեւ արագությունն է, այսինքն՝ համաշխարհային նորաձեւության լավագույն դրսեւորումները միանգամից տեղ են գտնում բրենդի նոր տեսականում. «Bershka-ն եւ իր քույր ապրանքանիշերն այդ առումով մեծապես տարբերվում են։ Արագ թարմացվող տեսականին, մատչելի ու հասանելի գները մեզ հնարավորություն են տալիս ավելի սիրելի ու նախընտրելի դառնալ հաճախորդների համար։ Շաբաթական առնվազն երկու անգամ թարմացվում է մեր տեսականին»։

«Ռիթեյլ Գրուպ Արմենիա» կազմակերպության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրարփի Շանլյանի համոզմամբ էլ` հպարտորեն կարող են խոսել հայաստանյան նորաբաց «Bershka» սրահի մասին` հաշվի առնելով արդի ու նորաձեւ լուծումները, ներկայացված տեսականին եւ մեծաթիվ հաճախորդների հետաքրքրությունն ու ներկայությունը բացման առաջին օրվանից։ Նրա խոսքով` իրենց գլխավոր ցանկությունն այն է, որ մարդիկ կարողանան համատեղել առողջը, գեղեցիկն ու երաժշտականը հաճելի գնումների հետ։


Ընկերության ներկայացուցիչները «Bershka»-ի բացման առիթով նորաձեւության ցուցադրություն էին կազմակերպել, որտեղ ներկայացվեց նոր խանութ-սրահի տեսականին՝ հետաքրքիր ու նորաոճ համադրություններով։ Հյուրերի համար նաեւ համեղ հյուրասիրություն էր նախատեսված, ինչպես նաեւ լավ երաժշտություն DJ Դիանայի կատարմամբ։ Միջոցառման հետաքրքիր դրվագները կարող եք տեսնել BRAVO.am-ի ֆոտոշարքում։


«Bershka» ապրանքանիշն առաջին անգամ գործարկվել է 1998 թվականին «Inditex Group»-ի կողմից, որը Հայաստանում ներկայացնում է նաեւ այնպիսի հայտնի ու միջազգային բրենդեր, ինչպիսիք են Zara, Massimo Dutti, Pull & Bear, Stradivarius, Oysho, Marks and Spencer, Zippy եւ այլն։ «Bershka»-ն իր հաճախորդներին է ներկայացնում կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստի, կոշիկների եւ աքսեսուարների լայն տեսականի, որը միտված է հատկապես նորաձեւության, երաժշտության, սպորտի եւ նորագույն տեխնոլոգիաների սիրահարների հետաքրքրությունները բավարարելուն։ «Bershka»-ն իր գործունեության ընթացքում հասցրել է համագործակցել այնպիսի հայտնի անունների ու կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Դիսնեյը, NASA-ն, Pokemon-ը, Hello Kitty-ն եւ Metallica-ն։ Իսկ 2009 թվականին ապրանքանիշը թողարկեց նաեւ հագուստի unisex տեսականի, որը ստեղծվել էր ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշի հետ համատեղ:


Ապրանքանիշերին վերաբերող ամենաթարմ նորություններին կարող եք հետեւել «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» կազմակերպության սոցիալական ցանցերի էջերում.

Facebook: https://www.facebook.com/Alhokair.RetailGroupArmenia/
Instagram: https://www.instagram.com/retail_group_armenia/

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին