Սեպտեմբերի 29-ին դերասանուհի Լուսին Վարդանյանը դարձել է 35 տարեկան: Նա տարեդարձը նշել է մտերիմների եւ ընկերների հետ, իսկ զգացողությունների մասին անկեղծորեն պատմել BRAVO.am-ին: Հոբելյարին եւ հյուրերին կտեսնեք մեր ֆոտոշարքում:
Թվերն ու տարիների սահելը դերասանուհուն բոլորովին չեն վախեցնում. խոստովանում է, որ հոգով իրեն 25 տարեկան է զգում.«Որքան մեծանում ես, այնքան հասկանում ես, որ մեծանում է նաեւ հայրենիքիդ, ընտանիքիդ, զավակներիդ համար պիտանի մարդ լինելու պատասխանատվությունը: Պետք է այնպես ապրես, որ քենից հետո մնան քո մարդկային բարձր որակները, քո մարդ լինելն ու արած բարի գործը»:
Լուսին Վարդանյանը եւ Վահագն Խաչատրյանը
Լուսինի ծննդյան օրը, ցավոք, կյանքից հեռացավ մեր սիրելի երգիչ Հայկոն, ինչի պատճառով էլ դերասանուհին սաստիկ հուզվել է եւ մի պահ կորցրել իրեն.«Կյանքը, մեզ անընդհատ դաժան հարվածներ հասցնելով, հիշեցնում է, որ պետք է բարին տարածել. շատ հուզված եմ Հայկոյի մահից: Իմ բոլոր հյուրերն արդեն ճանապարհին էին, իսկ ես զբաղված էի պատրաստվելով, երբ հանկարծ իմացա սարսափազդու լուրը, ինչը չափազանց դժվար էր այդ պահին հաղթահարել: Նա իր գնալով բոլորիս հիշեցրեց, որ շատ սիրենք իրար, եւ կարեւորն արժանավայել ապրելն է»:
Խնջույքին ներկա են եղել, ինչպես ինքն է նշել, իրեն սիրող ու գնահատող մարդիկ, որոնցից էլ ստացել է շատուշատ նվերներ.«Չեմ թաքցնի՝ սիրում եմ նվեր ստանալ, նաեւ նվիրել: Կարեւոր չէ, թե ինչ եմ ստանում, կարեւորը, որ անկեղծ սրտով են նվիրում»,-ասել է նա ու հավելել, որ ծննդյան օրերին սովորաբար չի տխրում շատերի նման.«Այն ինձ համար կարծես Նոր տարի լինի՝ լի նոր երազանքներով, հույսերով ու սիրով»:
Լուսինի համար կատարյալ նվեր կլինի այն, որ մեր հայրենիքը ոտքի կանգնի, խաղաղ լինի, եւ որ ոչ մի հայ չցանկանա արտագաղթել:
Իսկ տարեդարձի նախօրեին այնքան հոգնած է եղել, որ չի դիմացել եւ քնել է, սակայն ուղիղ կեսգիշերին ամուսինն ու դուստրը տորթով ու շամպայնով արթնացրել են իրեն.«Աղջիկս ուրախացել էր, որ քնած եմ, եւ արագ-արագ անակնկալն է պատրաստել. դրանից մեծ նվեր ինձ համար չկա»:
Լուսինը հատուկ շեշտեց Վահագնի նվերն ու իր անկեղծ շնորհակալությունը հայտնեց.«Ամուսինս ամենագեղեցիկ երեկոն էր կազմակերպել ինձ համար, շա՜տ շնորհակալ եմ նրան: Թող Աստված խաղաղություն ու առողջություն տա բոլորիս»:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: