×


«Չեն եղել ու չեն լինի տեսարաններ, որոնցում ես չեմ նկարահանվի»․ Լիլիթ Սարգսյան

«Բռնիր ձեռքս» նոր հեռուստասերիալի դերասանական կազմում ընդգրկված է նաեւ Լիլիթ Սարգսյանը։ BRAVO.am-ին նա ասել է, որ նկարահանվելու առաջարկը ռեժիսոր Աշոտ Տեր-Մաթեւոսյանից է ստացել եւ սիրով ընդունել է։

«Առաջին անգամ էի ռեժիսորի եւ սցենարիստի՝ Անի Մաղաքյանի հետ համագործակցում։ Պետք է նշեմ, որ ամեն անգամ մեծ հաճույքով եմ գնում նկարահանումներին։ Չեմ սիրում ոչինչ ստիպված անել։ Երբ նկարահանումներն ինձ համար դառնում են ուղղակի «գործի» գնալ, հեռանում եմ։ Խաղընկերներիս բոլորին շատ եմ սիրել, ու միանգամից մտերմացել ենք»,- պատմել է Լիլիթը։


Ասում է՝ ինքն ու իր մարմնավորած կերպարը՝ Սաթենը, իրար նման չեն․«Չգիտեմ բարեբախտաբար, թե՝ ցավոք սրտի, բայց իմ մարմնավորած ոչ մի կերպար ինձ նման չի եղել։ Կա՛մ շատ փխրուն աղջնակի կերպար եմ կերտել, որն իրական Լիլիթի հետ բացարձակ կապ չունի, կա՛մ էլ ծայրահեղ բացասական դերով եմ հանդես եկել, ինչը նույնպես ինձ նման չէ»։


Չկա մի տեսարան, որում չի ցանկանա նկարահանվել․«Երբ վերջնական որոշեցի դերասանուհի դառնալ, լիարժեք գիտակցում էի մասնագիտությանս լրջությունը։ Ուսանողուհի լինելով հանդերձ՝ գիտակցում էի, որ դերասանի կոչում ստանալը շատ բարդ է ու երանելի։): Ինձ համար երբեք չեն եղել ու չեն լինի տեսարաններ, որոնցում ես չեմ նկարահանվի։ Չկան կերպարներ, որոնցից կհրաժարվեմ։ Այդ վերաբերմունքն ինձ համար անընդունելի է այս մասնագիտության մեջ»,- եզրափակել է դերասանուհին։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Սարգսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին