×


«Հարսանեկան վալսն իմ ընկեր Հայկոյի երգի ներքո ենք պարել»․ Արմեն Պետրոսյանի ընտանիքը 19 տարեկան է

Հոկտեմբերի 12-ը տոնական է Արմեն Պետրոսյանի եւ Քրիստինե Սմսարյանի համար։ 19 տարի առաջ այդ օրը նրանք ամուսնացել են։ BRAVO.am-ի հետ զրույցում պրոդյուսերը մտաբերել է հարսանիքի օրը՝ նշելով, որ միասին խաղաղ եւ երջանիկ տարիներ են ապրել։

«Ավանդական, հայկական հարսանիք ենք արել։ Հյուրերի ցուցակում միայն մտերիմ մարդիկ էին՝ երգիչներ, դերասաններ, որոնք մեր օրը դարձրին անմոռանալի։ Բավական հաճախ ենք մտաբերում մեր միության օրը։ Հիշում ենք այն մարդկանց, որոնք այդ օրը մեր կողքին են եղել, բայց այսօր, ցավոք սրտի, մեզ հետ չեն․ առաջին հերթին՝ հայրս։ Վերջին տասն օրերին ամեն պահ ենք հիշում մեր հարսանիքը, հարսանեկան վալսը պարը պարում էինք իմ ընկեր Հայկոյի երգի ներքո։ Նա բավական երկար ուրախացրեց ներկաներին»,- պատմել է Արմենը։

Արմեն Պետրոսյանի կինն ու երեխաները


Քրիստինային բնութագրում է որպես չափազանց բարի, զուսպ կին եւ մայր․«Ինչպես բոլոր ընտանիքներում, մեր դեպքում էլ կոնֆլիկտներ լինում են, բայց դրանք երբեք շարունակություն չեն ունենում, նույնիսկ պատճառը չենք հիշում։ Այնքան անցողիկ վեճեր են լինում, չենք էլ նկատում, թե որ մեկս ենք առաջինը հաշտեցման քայլ անում»։

Տոնական երեկոն զույգը միասին է անցկացրել․«Ամեն տարի տարբեր կերպ ենք նշում մեր օրը: Այս անգամ երկուսով ընթրիքի գնացինք։ Իսկ նվերների համար հատուկ առիթի չենք սպասում, դրանք միշտ են լինում»,-նշել է հումորիստը:

Քրիստինե Սմսարյանը եւ Արմեն Պետրոսյանը


Հոկտեմբերի 20-ին Լոս Անջելեսում տեղի կունեն Արմեն Պետրոսյանի նոր՝ «Չամադան» ներկայացման պրեմիերան․«Մեկ տարուց ավելի ներկայացումը պատրաստ է, բայց դահլիճների փակ լինելու պատճառով առաջնախաղը հետաձգվում էր։ Հեռուստատեսային նոր նախագծեր էլ կան, որոնց մասին առաջիկայում կխոսեմ»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արմեն Պետրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին