Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն ու նրա իտալացի ընտրյալը սիրառատ հաճոյախոսություններ են շռայլել միմյանց ոճաբանի ինստագրամյան սթորիների բաժնում:
Հարցուպատասխանի ընթացքում Մադոննայի սիրելին գրել է.«Դու հրաշալի հոգի ունես, սիրում եմ քեզ»: Այս խոսքերը շատ են հուզել հաղորդավարուհուն եւ նրա արձագանքը չի ուշացել. «Ինձ անձեռոցիկ է հարկավոր: Քեզ շատ եմ կարոտում, իմ հոգու ընկեր»:
Զույգը միասին է մեկ տարուց ավելի, սակայն սիրավեպի մասին Մադոննան բարձրաձայնեց միայն այս տարվա ամռանը, երբ ընկերոջ հետ հանգիստն էր վայելում Կիպրոսում:
Հաղորդավարուհին պատմել է, որ հանդիպել են Երեւանում՝ 90-ականներին նվիրված երեկույթի ժամանակ:
BRAVO.am
Լուսանկարները՝ Մադոննա Հարությունյանի ինստագրամյան էջից


×
3,806






