×


Back to 90’s. տարվա ամենանոստալգիկ երեկույթի հետաքրքիր դրվագները

90-ականները շատերի մանկության կամ երիտասարդության ամենավառ տարիներն են՝ լի հետաքրքիր հուշերով, ոմանք էլ այդ ժամանակվա մասին թերեւս միայն լսել են ամենաարտասովոր պատմությունները: Ու երեւի չի գտնվի մեկը, ով չցանկանա գոնե մի քանի ժամով տեղափոխվել 90-ականներ: Ժամանակի մեքենային փոխարինելու յուրահատուկ հնարավորություն էր ստեղծվել FoodPark by Downtown-ում, որտեղ Mezzo Production-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տարվա ամենանոստալգիկ երեկոն:

Այդ ժամանակվա նորաձեւության կանոններով հագնված մարդիկ տարածք մուտք գործելուց վայրկյաններ անց հայտվում էին 90-ականներում․ հին սկավառակներ ու տեսանվագարկիչ, սիրելի խաղեր՝ Մարիո, տետրիս, ռուբիկ-կուբիկ, լոտո, վառարան՝ կարմրող կարտոֆիլի համեղ կտորներով։


90-ականների ջերմ մթնոլորտը վայելելու համար ներկաներին հարկավոր էր ընդամենը ձեռք բերել տոմսեր Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով, որը նաեւ բարում ու ֆուդկորտում QR-ով հեշտ ու արագ վճարելու հնարավորություն էր:


Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Telcell-ի հանրային կապերի պատասխանատու Միլենա Սարուխանյանը, ընկերությունը միշտ հետաքրքիր ու կոնցեպտուալ միջոցառումների կողքին է:


«Հեռախոսում Telcell Wallet հավելվածը ներբեռնելուց հետո ընդամենը րոպեներ է պահանջվում ցանկացած պահի ձեռք բերել տոմսերը, ապա ձեւավորված QR կոդով ներկայանալ միջոցառմանը: Մարդիկ առանց գործերից կտրվելու ու հավելյալ ժամանակ ծախսելու միջոցառման մասնակից են դառնում։ Հավելվածը դառնում է մարդու դրամապանակն իր հեռախոսում, որը հասանելի է ամենուր: Մյուս առավելությունն այն է, որ միջոցառման կազմակերպիչները եւս ձերբազատվում են տարատեսակ խնդիրներից, ինչպես օրինակ՝ տոմսերի առաքումը կամ կանխիկ գումարի շրջանառությունը։ Մենք ապահովում ենք ծրագրային այնպիսի լուծումներ, որ միջոցառման կազմակերպիչը Telcell Business հավելվածով վերահսկի վաճառքի ամբողջ գործընթացը: Տվյալ լուծումը հարմար է տարբեր ձեւաչափով միջոցառումներին՝ համերգներ, փարթիներ, փառատոններ, բիզնես հանդիպումներ և այլն»,- ասում է Միլենա Սարուխանյանը։


90-ականների իրականություն վերադառնալու համար, բնակաբար, գլխավոր բաղադրիչը երաժշտությունն է: Երեկոյի ողջ ընթացքում DJ-ներ Առնի Ռոքը եւ Հայկ Սոլարը հնչեցրին սիրված հիթեր հայկական, ռուսական ու արտասահմանյան էստրադայից: Hayat Project-ը ներկայացավ հատուկ ծրագրով, եւ տպավորություն էր, որ նրանք հենց 90-ականների տեսահոլովակներից են դուրս եկել: Էլ ի՞նչ նոստալգիա առանց Top 10 of Rabiz-ի. Գրիշա Աղախանյանը կրկին հիշեցրեց, որ սրտի բանալին գտնելը դժվար է, դե իսկ հիսուն տարին շատ արագ ու անսպասելի է գալիս: Ներկաներն առանց անգամ բառ մոռանալու երգեցին բոլոր սիրված երգերն ու վերհիշեցին պարային շարժումները: Կազմակերպիչները ջանացել էին, որ հուշերի նկատմամբ կարոտի սպառման չափաբաժինն ապահովված լինի:


«Երեւի շատերի համար 90-ականներն ասոցացվում են մութ ու ցուրտ տարիների հետ, բայց ժամանակի ընթացքում այնքան բարի ու նոստալգիկ զգացմունքեր են առաջացել, որ որոշեցինք այս թեմային անդրադառնալ: Այն ժամանակ, բոլոր դժվարությունների հետ մեկտեղ, մարդիկ ավելի բարի էին, ընդհանուր շատ դրական մթնոլորտ էր, որը ցանկացանք վերականգնել: Բացի այդ, ցանկություն կար այդ մթնոլորտը ցույց տալ ավելի երիտասարդ սերնդին, որը միայն լսել է այդ իրականության մասին: Այս հարցում համագործակցեցինք Telcell-ի հետ, որն իր նորարարական մոտեցմամբ ապահովեց երիտասարդների ներգրավվածությունը»,-ասաց Mezzo Production-ի տնօրեն Անի Սաղոյանը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին