Երեւանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի բացումը վստահվել է Կիեւի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնին: Նոյեմբերի 15-ին Ուսանողական թատրոնի բեմում նրանք կներկայացնեն «Ամառային գիշերվա երազը»։
Մեկ ժամ տեւողությամբ բեմադրության ռեժիսորն Անդրեյ Բիլոուսն է։ Ուկրաինական թատերախումբը կներկայացնի, թե ինչպիսին է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» հայտնի ռոմանտիկ կատակերգությունն ուկրաինական ավանդական ծեսի համատեքստում:
Երեւանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի նոյեմբերի 15-ից 20-ը: Այս տարի փառատոնը կհյուրընկալի 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի եւ հյուրի, նրանց թվում՝ հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից: Երեւանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում։
BRAVO.am


×
6,026






