×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հոկտեմբեր ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Լուսինե  Թովմասյան ՝ 44 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան ՝ 40  հիշատակում

• Արամե ՝ 39 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հոկտեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատար է Լուսինե Թովմասյանը: Գեղեցկուհին բավական ակտիվ է Ինստագրամում. պարբերաբար տարբեր լուսանկարներ է հրապարակում եւ կիսվում խոհերով. «Երբեմն քարանում ես ցավից, սթրեսից, խուճապից, բայց հասկանում ես՝ սա է կյանքի օրենքը», «Սիրեք ինքներդ ձեզ, գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք»:



Լուսինեն հաճախ է հրապարակում ընտանեկան ջերմ լուսանկարներ, պատմում, թե ինչպես է անցկացնում իր օրը: «Ձեզ նայելը միայն հաճույք է»՝ նրա եւ դստեր լուսանկարին արձագանքել են երկրպագուները:

Իսկ արդեն ամսվա վերջին նա լուսանկարներ էր հրապարակել ծովափնյա հանգստից: «Երեխաների հետ հանգստի մեկնելը բացարձակ տարբեր է մնացած ճանապարհորդություններից»,- նշել է Լուսինեն:

Ի տարբերություն նախորդ ամիսների՝ հոկտեմբերին Նազենի Հովհաննիսյանը համեմատաբար ավելի պասիվ է եղել սոցցանցերում: Հայկոյի մահվանից 7 օր անց նա հուզիչ գրառում էր կատարել.«Հոկտեմբերի 7- ն է… Հայկի 7-ը... Մեր «Երջանկության մեխանիկայի» վերջին օրը: Պիտի սովորենք վերջապես նորոգել մեր բոլորի խախտված «երջանկության մեխանիկան», որքան էլ, որ անհնարին թվա»:

Դերասանուհին նաեւ խոստովանել է, որ «Երջանկության մեխանիկան» իր կյանքի միակ ֆիլմն է երջանիկ ավարտով.«Ժամանակը սողանքի պես է, էնպես է սահում ոտքերիդ տակով, չես էլ նկատում: Պինդ բռնեք պահը եւ ամուր գրկեք ձեր սիրելիներին»:

«Օրը սկսենք դրական հույզերով եւ մկանները տաքացնելով»՝ Նազենին կիսվել է ֆիլմի նկարահանումներից դրվագներով:



Մեդիայում հիշատակումների թվով երրորդ հորիզոնականում Արամեն է: Երգիչն իր յութուբյան ալիքում հոկտեմբերին նոր երգ է թողարկել. «Վերջին Նամակը» նվիրված է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակին:



Հոկտեմբերի 10-ին Արամեի ծննդյան օրն էր: «Շնորհակալ եմ ամեն ինչի համար, մեր ընտանիքի համար»՝ այս խոսքերով էր նրան շնորհավորել կինը՝ Աննա Թովմասյանը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին