«Մեր թաղի տղերքը»՝ այսպես է կոչվում Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալը, որն ATV-ի եթերում կլինի նոյեմբերի 29-ից: Նախագծի մանրամասների եւ դերասանական կազմի ընտրության մասին խոսել ենք պրոդյուսերի հետ:
Սերիալում նկարահանվում են Մերի Հակոբյանը, Էթերի Ոսկանյանը, Թելման Խաչատրյանը, Արսեն Լեւոնյանը, Հայկ Պետրոսյանը, Տատա Մելքոնյանը, Էրվին Ամիրյանը, Անահիտ Մանուկյանը: Վերջինս հեռուստադիտողին հայտնի չէ. սովորում է Թատերական ինստիտուտի ասպիրանտուրայում:
Անահիտ Մանուկյանը
Ելենայի խոսքով՝ նոր պատմությունը, ինչպես վերնագիրն է հուշում, նույն բնակավայրում մեծացած տղաների ընկերության մասին է:
«Մեր թաղի տղերքը» սերիալի նկարահանումներին
«Շատ արդիական թեմա ենք ընտրել՝ ծնող-երեխա փոխհարաբերություններ, թե ինչպես են ծնողի որոշումներն ազդում զավակի կյանքի վրա: Եվ, իհարկե, սերիալը սիրո, բարության եւ ընկերության մասին է»,- նշել է նա:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի
BRAVO.am


×
10,562






