Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը պաշտոնապես հանդիպում են: Նրանց այս շաբաթ մի քանի անգամ տեսել են միասին ժամադրության գնալիս, իսկ երբ բռնացրել են միմյանց ձեռք բռնած, սիրավեպի մասին լուրերը հաստատվել են:
41-ամյա Քարդաշյանին ու 28-ամյա Դեւիդսոնին միասին Փալմ Սփրինգսում երեկ նկարել է Daily Mail-ը. նրանք ամենօրյա հագուստով զբոսնելիս են եղել Դեւիդսոնի տարեդարձից հետո:
Ավելի վաղ People-ին հայտնի էր դարձել, որ դերասանի տարեդարձին Քարդաշյանը երեկույթ է կազմակերպել իր մայրիկի՝ Քրիս Ջենների տանը: Դեւիդսոնը 28 տարեկան է դարձել նոյեմբերի 16-ին:
Us Weekly-ին էլ անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ Դեւիդոսնի կողքին Քարդաշյանը պարզապես փայլում է երջանկությունից.«Նրանց միջեւ իսկական կրակ կա ու ամեն օր այն ավելի է բռնկվում»,- հայտնել է նա:
Քարդաշյանն ու Դեւիդսոնը ծանոթացել են հոկտեմբերին՝ NBC ալիքի Saturday Night Live շոուի ժամանակ: Նրանք մարմնավորել են Ժասմինին եւ Ալադինին եւ համբուրվել եթերում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: