×


D' Litte-ը

Որ հայ արտիստները կբացեն Քրեյգ Դեյվիդի երեւանյան համերգը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բրիտանացի երգիչ Քրեյգ Դեյվիդն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում: Դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նա հանդես կգա իր հանրահայտ TS5 շոուով։

Արտիստը կկատարի 7 Days, Fill Me In եւ Walking Away հիթերը՝ զուգակցված բացառիկ ռեմիքսներով։ Քրեյգ Դեյվիդը կներկայանա ոչ միայն որպես երգիչ, այլեւ որպես դիջեյ:


Կազմակերպիչները տեղեկացնում են, որ համերգը կմեկնարկի DJ Smoke-ի, D' Litte-ի եւ LEAH-ի ելույթներով. «Նրանք ավելի թեժ կդարձնեն երեկոն՝ հանդիսատեսին փոխանցելով բարձր տրամադրություն եւ անսպառ էներգիա»։


Համերգը կազմակերպում է «Հայա» փառատոնը, որի շրջանակում Երեւանում արդեն ելույթ են ունեցել Zaz-ը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը եւ Հաուսերը։

Կարդալ ավելին

Quality Sign BW