Քանյե Ուեսթը դեռ հույս ունի, որ Քիմ Քարդաշյանի հետ կվերամիավորվեն: Անգամ Փիթ Դեւիդսոնի հետ Քիմի սիրավեպը ռեփերին չի խանգարում նման հայտարարություններ անել:
Նա Գոհաբանության տոնից առաջ բարեգործական միջոցառման է մասնակցել Լոս Անջելեսում ու մի քանի բացահայտում արել:
«Աստված ուզում է, որ հասկանանք՝ ամեն ինչ կարելի է փրկել: Մենք սխալներ ենք գործել, ես էլ՝ այդ թվում: Հանրայնորեն անում էի այն, ինչն ամուսինն իրեն թույլ տալ չի կարող: Հիմա այս բարձրախոսի առջեւ արտահայտվելով՝ փորձում եմ շտկել դա»,- ասել է նա:
Ուեսթը եւս մեկ անգամ հաստատել է իր նվիրվածությունը 4 երեխաներին՝ 8-ամյա Նորթին, 5-ամյա Սեյնթին, 3-ամյա Չիկագոյին ու 2-ամյա Փսալմին.«Պետք է երեխաների կողքին լինեմ որքան հնարավոր է շատ: Ես պետք է վերադառնամ տուն»:
«Եթե թշնամին կարողանա բաժանել Քիմյեին (Քիմ ու Յե), միլիոնավոր ընտանիքներ կլինեն, որ դա նորմալ կհամարեն: Բայց եթե Աստված միավորի Քիմյեին, միլիոնավոր մարդիկ կհասկանան, որ կարող են հաղթահարել բաժանման հասցրած ցավերը»,- ավելացրել է նա:
Ուեսթը նշել է, որ իրենք անգամ ամուսնալուծված չեն Քիմի հետ, իսկ երեխաները շատ են ցանկանում, որ ծնողները միասին լինեն:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am


×
5,972





