×


Bentley-ն ներկայացնում է GT Mulliner Blackline-ը

Bentley-ն ներկայացնում է Mulliner Blacklin-ի մշակումը Continental GT եւ GT Convertible մոդելների համար, որը ստեղծվել է որպես Blackline-ի էքստերիերի արտահայտիչ դիզայն-փաթեթի հաջողության շարունակություն եւ հասանելի է որպես օպցիա Bentley-ի ողջ մոդելային շարքի համար:

Համարձակ այլընտրանք առաջարկելով քրոմապատ մշակմանը՝ Mulliner-ը բացահայտում է Bentley-ի բացառիկ շքեղ չորս նստատեղերով ավտոմեքենայի մուգ գույնային լուծումը եւ լրացնում է հաճախորդների համար հասանելի օպցիաների աներեւակայելի լայն շրջանակը:


GT Mulliner Blackline տարբերակը ստեղծվել է Mulliner-ի ճանաչված վարպետների կողմից: Այն համալրվել է թափքի հատուկ տարրերի շարքով, որոնք այն տարբերում են ներկայիս GT եւ GT Convertible-ից՝ ստեղծելով անզիջում շքեղության ժամանակակից տարբերակ GT մոդելների համար:    

Նոր դիզայնը մշակվել է ի պատասխան էքստերիերի սեւ հարդարանքի աճող հանրաճանաչության. ներկա պահին աշխարհում Continental GT մոդելների 38%-ը պատվիրվում են հենց այս տարբերակով:


Blackline տարբերակում էքստերիերի բոլոր դեկորատիվ տարրերը, ներառյալ վանդակաճաղի շրջանակը, սեւ գույնի են՝ բացառությամբ թեւավոր B տառի: GT Mulliner-ի համար սովորական ատլասե արծաթագույն արտաքին հայելիների փոխարեն Blackline-ի տարրերը Beluga գույնի են:

Թեւերի վրա գտնվող Mulliner ֆիրմային օդափոխիչ անցքերը եւս սեւ են՝ վրան փայլուն Mulliner տառերով:

Ռադիատորի վանդակաճաղը մնում է սեւ՝ պահպանելով ուռուցիկ նախշի փայլուն եզրերը:   


GT Mulliner Blackline-ը կոմպլեկտավորվում է 22 դյույմանոց անիվային սկավառակներով: Մոտ ապագայում հաճախորդներին առաջարկվելու են սեւ Mulliner անիվային սկավառակներ՝ հակադրական փայլեցված հատվածներով:

GT Mulliner-ի շքեղ եւ անկրկնելի ինտերիերը նոր Blackline տարբերակում ներկայացվել է առանց փոփոխությունների: Հաճախորդները կարող են ընտրել ցանկացած գունային համադրություններ Mulliner-ի լայն գունապնակից կամ օգտագործել առաջարկվող ութ եռագույն համակցություններից մեկը:


Mulliner շարքի GT մոդելների Blackline հավաքածուն ամրապնդում է Bentley-ի դիրքը՝ որպես Grand Tourer դասի առաջատար ավտոարտադրողի եւ անհատականացման նոր հնարավորություններ բացում նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդների համար, ովքեր ցանկանում են, որ իրենց ավտոմեքենան լինի նույնքան եզակի, որքան տիրոջ անհատականությունը:

Bentley Mulliner-ը աշխարհի ամենահին թափքային ատելիեն է

Bentley Mulliner ատելիեն լայն ճանաչում է վաստակել ավտոմոբիլային աշխարհում՝ ստեղծելով ամենաբացառիկ Bentley-ներից մեկը եւ արտադրելով ավելի քան 1000 եզակի, ձեռքով հավաքված Bentley խստապահանջ հաճախորդների համար, ում համար կարեւոր է, որ ավտոմեքենան լիովին համապատասխանի իրենց անձնական նախասիրություններին:

Bentley Mulliner-ը կատարելության է հասել ավտոմեքենաների անհատականացման գործում. այն թափքաշինության ծննդավայրն է եւ աշխարհի ամենահին ավտոմոբիլային ատելիեն: Ներկայումս Bentley Mulliner-ն բաղկացած է երեք բաժնից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:

Bentley Mulliner Coachbuilt-ը հաճախորդներին հնարավորություն է տալիս սերտորեն աշխատել դիզայներական թիմի հետ եւ, օգտագործելով անհատականացման հնարավորությունները, ստեղծել կամ բացառիկ մասնիկներով լրացնել իրենց եզակի մեքենան: Bentley Mulliner Bacalar-ը այդ աշխատանքի վառ օրինակն է:


Bentley Mulliner Classic-ն առաջարկում է դասական մոդելներ՝ վերաստեղծված Mulliner ատելիեի աշխատողների ձեռագործ աշխատանքով: Նման աշխատանքի օրինակ է լեգենդար Blower-ը՝ վերաստեղծված Continuations Series նախագծի շրջանակներում:

Bentley Mulliner Collections-ը առաջարկում է հաճախորդներին հիմնական մոդելային շարքի շքեղ մշակումներ եւ նոր Bentley ավտոմեքենաների ավելի լայն անհատականացման հնարավորություններ:

Bentley Motors-ը լյուքս կարգի ավտոմեքենաների ամենապահանջված բրենդն է աշխարհում: Քրու քաղաքում գտնվող ընկերության գլխամասում են կատարվում բոլոր գործառույթները, այդ թվում դիզայնը, կոնստրուկտորական հետազոտումն ու նախագծումը, տեխնիկական մշակումները, Mulliner-ը եւ ընկերության երեք մոդելային շարքերի արտադրանքը՝ Continental-ը, Flying Spur-ը, եւ Bentayga-ն։

Շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդերը, որոնցից մեկը Bentley-ն է, եզակի են նրանով, որ համադրում են ձեռքի հմուտ աշխատանքը, որի ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, ինժեներական փորձի եւ առաջատար տեխնոլոգիաների հետ։ Ընկերությունը պահպանել է պերճանքի իրերի բրիտանացի արտադրողների լավագույն ավանդույթները։ Քրյուում գտնվող Bentley-ի գործարանում մոտ 4000 մարդ է աշխատում։

Bentley GT Mulliner Blackline-ը կարող եք ձեռք բերել պաշտոնական ներկայացուցիչ Bentley Yerevan-ից՝ հասցե Ծովակալ Իսակով 32/1, հեռախոսահամար՝ +374 11 555955։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին