×


Սեւակ Ամրոյանի պսակադրության լուսանկարները

Այսօր Սեւակ Ամրոյանի հարսանիքն է: Երգչի պսակադրությունը տեղի է ունեցել Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:


Սեւակը նախընտրում է չհանրայնացնել անձնական կյանքը, սակայն հարսանիքի դեպքում BRAVO.am-ի համար բացառություն է արել, եւ մեր լուսանկարիչը լուսանկարել է արարողության հետաքրքիր դրվագները:


Սեւակի ընտրյալը Քրիստինան է: Նորապսակները ամուսնական մատանիներով փոխանակվելուց եւ Տեր Հոր օրհնությունը ստանալուց հետո եկեղեցու բակում նաեւ հայկական ավանդական ծեսեր են իրականացրել:


Սեւակին եւ Քրիստինային մաղթում ենք երկար տարիների համատեղ երջանիկ կյանք:


BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW