Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Մարինա Մնացականյանի եւ Սեյրան Մովսիսյանի որդին՝ Միքայելը, դարձել է 1 տարեկան: Առաջին տարեդարձի օրը ծնողները կազմակերպել են նաեւ նրա մկրտությունը:
«Միքայելը նոր էր ծնվել, բայց ես ու Սեյրանն արդեն մտածում էինք նրա կնունքի մասին: Շատ էի ուզում 40 օրականում կնքել, եւ այդ օրը եւս եկեղեցի գնացինք. գեղեցիկ արարողակարգ են հիմա անում»,-նշել է Մարինան:
Նա պատմել է, որ փոքրիկի կնքահայրն իրենց ընտանիքի անդամն է, բարեկամը. «Սեյրանի կնունքի, մեր հարսանիքի եւ Միքայելի քավորը դերասան Սամվել Դանիելյանն է: Մենք շատ ուրախ ենք, որ հենց իրենց ընտանիքի հետ ենք սուրբ կապով կապված»:
Մարինայի խոսքով՝ տղան եկեղեցում արարողության ժամանակ մի քիչ լացել է, սակայն խնջույքի ժամանակ պարել է, ուրախացել.«Շատ լավ օր ենք անցկացրել մտերիմ մարդկանց հետ: Մեզ համար շատ կարեւոր էր բալիկին փոքր տարիքում կնքելը: Ուրախ ենք, որ նա արդեն քրիստոնյա է: Իսկ անունը չենք փոխել. Միքայել է մնացել»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Infini Studio-ի եւ ընտանեկան արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: