×


Հմայակ Հակոբյանը երրորդ անգամ հայր կդառնա

Հմայակ Հակոբյանի ընտանիքն այս տարի կհամալրվի: BRAVO.am-ը դերասանի հետ խոսել է 40 տարեկանից հետո կրկին հայր դառնալու մասին եւ պարզել, թե ով է ամիսներ անց միանալու նրա դուստրերին:

«Երկրորդ երեխայիս լույս աշխարհ գալուց 9 տարի անց նորից հայր եմ դառնում: Մեծ աղջիկս ծնվել է 2007 թվականին, իսկ փոքրը՝ 2013-ին»,- մեզ հետ զրույցում նշել է Հմայակը:

Նրա խոսքով՝ կնոջ հղիության լուրը որքան սպասված էր, այդքան էլ անսպասելի. «Նա համբերեց ու ինձ հայտնեց այդ մասին, երբ ամռանը՝ հուլիսի 17-ին, եկանք հայրենիք: Մեր երեւանյան բնակարան հասնելուն պես տվեց մի տուփ, որի մեջ, ինչպես պարզվեց, մանկական պարագաներ էին: Ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ Աստված մեզ անդադար հրաշքներ է պարգեւում»:


Դերասանի դուստրերին գարնանը կմիանա եղբայրը.«Աստծո կամքով, ծնվելու է իրենց եղբայրը, ով շատ սպասված է մեծ ընտանիքիս համար՝ իմ ծնողների գլխավորությամբ: Անունը որոշված է՝ Ալիկ. հայրիկիս անունն է, ով երեւի թե ամենաշատն է սրտատրոփ սպասում»,-ասել է Հմայակը:


Խոստովանում է՝ 42 տարեկանում նորից հայր դառնալու զգացողությունը շատ տարբեր է եւ անբացատրելի.«Մաղթում եմ, որ 2022-ին այսպիսի հրաշքներով լցված լինեն բոլոր հայերի ընտանիքները»։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հմայակ Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին