×


Ուեսթի նոր սիրավեպը, երկրպագուի հետ միջադեպն ու Քարդաշյանի ռոմանտիկ հանգիստը

Քանյե (Յե) Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի անձնական կյանքում իրադարձությունները շատ բուռն են զարգանում: Ռեփերը վերջերս էր ցանկություն հայտնել վերադարձնել Քարդաշյանին, իսկ այսօր արդեն նոր ընկերուհի ունի՝ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը:

Նրանք լուսանկարվել են Interview ամսագրի համար, իսկ Ջուլիան մեկնաբանել է իրենց կապը: Նա պատմել է, որ ընդամենը 2 շաբաթ են հանդիպում. Ամանորի նախօրեին Մայամիում են տեսել իրար ու նրանց միջեւ շատ արագ համակրանք է առաջացել:


«Յեն այնպիսի էներգետիկա ունի, նրա հետ շատ ուրախ է: Ինձ ու ընկերներիս ստիպել է ողջ երեկո պարել, ծիծաղել ու ուրախանալ»,- գրել է Ֆոքսը:

Դրանից հետո նրանք որոշել են շփվել նաեւ Նյու Յորքում ու միասին դիտել են Slave Play ներկայացումը, ապա ընթրել դերասանուհու սիրելի ռեստորաններից մեկում՝ Carbone-ում:

«Հենց ռեստորանում էլ նա իրականացրել է այս ֆոտոշարքը, մինչ մարդիկ մեր կողքին ընթրում էին: Բոլորը հավանեցին ընթացքն ու մեզ քաջալերում էին»,- ավելացրել է նա:

Նկարահանումը շարունակվել է նաեւ հյուրանոցի լյուքս սենյակում, ու դերասանուհու խոսքով՝ դա էլ իր համար անակնկալ է եղել: Ֆոտոշարքի համար ընտրել են «Ժամադրություն» խորագիրը:


«Շոկի մեջ էի: Նա մի ամբողջ սենյակ հագուստ էր պատրաստել, ինչն ամեն աղջկա երազանքն է: Ինձ Մոխրոտիկ էի զգում: Չգիտեմ էլ, թե դա նրան ինչպես է հաջողվել անել, բայց ես այնքան զարմացած էի: Մի՞թե 2-րդ ժամադրության ժամանակ նման բան են անում: Չգիտեմ, թե այս ամենը մեզ ուր կտանի, բայց եթե խոսելու լինենք ապագայի մասին, ապա ինձ դուր է գալիս դեպքերի նման զարգացումը»:

Դրանից օրեր անց Յեն սկանդալային պատմության մեջ է ընկել: Ինչպես հայտնում են ամերիկյան կայքերը, ռեփերը ծեծել է փողոցում իրեն մոտեցած ու նկարվել փորձող երկրպագուին: Լրատվամիջոցները տեսանյութ ունեն, որում տղամարդը պառկած է գետնին, իսկ Ոեւսթը զայրացած գոռում է: Լոս Անջելեսի ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:



Միեւնույն ժամանակ շարունակում են զարգանալ Քիմ Քարդաշյանի ու Փիթ Դեւիդսոնի հարաբերությունները: Սիրահարները միասին հանգստացել են Բահամյան կղզիներում ու ժամանակ անցկացրել մասնավոր զբոսանավի վրա: Քիմն ու Փիթն ուղեւորվել են միասին մայրամուտը դիմավորելու: Երկուսն էլ շատ երջանիկ տեսք են ունեցել, անընդհատ խոսել են իրար հետ ու փոխանակվել ժպիտներով:


Քարդաշյանն Ինստագրամի իր էջում հանգստից լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով գեղեցիկ մարմինը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին