Կամերային թատրոնի դերասան Ժորա Մարտիրոսյանն անակնկալի է բերել սիրելիին՝ դերասանուհի Էրմինա Զախարովային՝ ամուսնության գեղեցիկ առաջարկություն կազմակերպելով: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է անակնկալի, միասին լինելու 4 տարիների եւ պասվող հարսանիքի մասին:
«Ծանոթացել ենք 2018-ին, երբ միասին խաղում էինք Հարութ Շատյանի «Թունավոր սեր» նախագծում: Զույգի էնք մարմնավորում եւ մինչեւ հիմա միասին ենք»,-նշել է Էրմինան:
Ասում է՝ հարաբերությունների օրինականացման մասին մինչեւ առաջարկությունը խոսել են, սակայն հստակ օր չեն որոշել.«Պարզվում է՝ մի քանի օր առաջ մեր տանը խոսել են եւ որոշել: Տեղյակ են եղել նաեւ Արշո Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը: Այդ օրը թատրոնում «Գաղտնի Սանտա» էինք խաղում, շատ ջերմ մթնոլորտ էր, կասկած ագամ չունեի, որ նման բան կարող է լինել: Դերասաններից մի քանիսն ինձ շեղեցին, մեկ էլ տեսնեմ՝ Ժորան սպիտակ ձիով հայտնվեց: Միայն այդ պահին հասկացա, թե ինչ է կատարվում: Շատ հուզված էի, բոլորը գրկում եւ շնորհավորում էին: Այդ պահին այնպիսի մարդկանցով էի շրջապատված, որոնք, վստահ եմ, իսկապես ուրախ էին մեզ համար եւ շատ սիրում են մեզ»:
Զույգի հարսանիքը սարերի հետեւում չէ. Էրմինայի խոսքով՝ մայրիկը երկրում չէ, վերադառնա, կորոշեն: Հավանաբար, ամռանը կպսակադրվեն:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: