×


«Ճակատագրական ամիս էր». Գոհար Ավետիսյանը պատմել է՝ ինչու է բաժանվել ամուսնուց

Մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ բաժանվել է ամուսնուց՝ Սերգեյ Գրիգորյանից: Նա խոստովանել է, որ սիրելին իրեն միայնակ է թողել ամենածանր պահին:

28-ամյա դիմահարդարն իր առաջ նպատակ էր դրել նիհարել ու ձեռք բերել երազանքի մարմինը: Նա նախ պլաստիկ վիրահատություն էր կատարել, ապա հետեւել ճիշտ սննդակարգի ու մարզվել: Սակայն վիրահատության արդյունքում բարդացումներ են առաջացել: Իրավիճակի մասին Ավետիսյանը ծավալուն պարզաբանում է արել.

Էլ այսպես չկարողացա: Հավատում էի, որ մեր միությունը մինչեւ խոր ծերություն կլինի ու իրար հակապատկեր լինելը շատ լավ է: Բայց ինչպես կյանքը ցույց տվեց, առանց աջակցության, սիրո, հոգատարության ու խնամքի անգամ ամենավառ արեւը դադարում է շողալ:


Դեկտեմբերն ինձ համար ամենաճակատագրական ամիսն էր, քանի որ ամսի 1-ից առաջացան վիրահատական բարդություններ, ու որոշ բժիշկներ գրում էին, զանգում ինձ ու ասում, որ արյան վարակ ունեմ՝ սեպսիս, ու 99 % դեպքում ելքը կանխորոշված է:

Ի՞նչ էր տեղի ունենում ինձ հետ: Մտածում էի՝ կյանքս հիանալի է եղել, բայց մի՞թե այսքան արագ կավարտվի: Ախր չեմ տեսել, թե Գասպարն ինչպես առաջին դասարան կգնա, ինչպես կսիրահարվի ու կամուսնանա: Ու այդ ամենն ինձ ուժ էր տալիս չհանձնվել:


Ես բավական բաց մարդ եմ, ու տեսնում եք կյանքս իմ հրապարակումներում, բայց ինձ համար ամենաբարդ շրջանում ֆիզիկապես ու հոգեպես միայնակ էի: Դա վերջնակետն էր: Մինչ այդ նման պահեր էլի շատ էին եղել:

Ինձ համար ընտանիքն ամենակարեւորն է, սա մեծ կորուստ է, հույսերս եւ թեւերս կոտրվել են: Անչափ շնորհակալ եմ Սերգեյին իմ կյանքի գլխավոր իմաստի՝ Գասպարի համար: Նա մինչեւ կյանքի վերջը կկապի մեզ:

Սրանից հետո միայնակ կշարունակեմ, ինձ համար այս ամենը նոր չէ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին