×


«Ամուսինս մինչեւ հիմա նշում է». Էմմա Շաբոյանը մայր է դարձել

Էմմա Շաբոյանը եւ Վահե Մկրտչյանը ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել հունվարի 14-ին: Դերասանուհին ամուսնուն որդի է պարգեւել: Փոքրիկը ծնվել է 3,4կգ քաշով եւ 52սմ հասակով:

«Չեմ կարող բացատրել իմ զգացողությունները, երբ տեսա նրան: Հայացքն եմ հիշում անմեղ, կարծես ասեր՝ «Ի՞նչ եք ուզում ինձնից»: Իր այդ հայացքն աչքերիս առաջ է: Աննկարագրելի է այն, ինչ մայրն է զգում այդ պահին»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Էմման:


Նորածին տղան, ինչպես ծնողները նախապես որոշել էին, Հովհաննես անունն է ստացել.«Վահեն մինչեւ հիմա նշում է տղայի գալուստը: Փոքրիկը շատ նման է ամուսնուս, ինձնից միայն մաշկի գույնն է վերցրել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW