×


«Որոշել եմ այս տարի ամուսնանալ». Սրբուհի Ավանեսյանի 25-ամյակի երեկույթներն ու նպատակը

Դերասանուհի Սրբուհի Ավանեսյանը հունվարի 17-ին դարձել է 25 տարեկան: Նա BRAVO.am-ին պատմել է, որ որոշել էր չնշել տարեդարձը, սակայն տոնական օրվանից երեք օր առաջ կտրուկ մտափոխվել է:

«Առաջինը կրկին մայրս անակնկալ արեց՝ աշխարհի ամենագեղեցիկ ծաղկեփունջը նվիրելով: Նշեցի ընտանիքիս, այնուհետեւ մտերիմ ընկերներիս հետ: Անմոռանալի, հետաքրքիր, զավեշտալի պահերով լի օր էր: Երկու տարբեր տեղ էի հրավիրել հյուրերիս եւ երկու խնջույքից էլ ուշացել եմ. մի դեպքում ճանապարհը չէի կարողանում գտնել, մյուս դեպքում՝ տորթն էի կտրում»,- պատմել է Սրբուհին եւ հավելել, որ 23-ամյակն եւ այս տարեդարձն ամենատպավորիչն են իր համար:

Սրբուհի Ավանեսյանը


Դերասանուհին խոստովանել է, որ չի սիրում երազանքներ մտապահել, իսկ նպատակները շատ են, որոնց մի մասն ուզում է այս տարի իրագործել:

«25 տարեկան դառնալով՝ հասկացա, որ մեծացել եմ, լրջանալ է պետք: Այս տարի որոշել եմ ամուսնանալ: Թեկնածու դեռ չկա, բայց ես տրամադրված եմ ամուսնության: Չգիտեմ՝ ինչպես կլինի: Ինչպես ասում են՝ կոճակն ինձ մոտ է, մնում է վերարկուն:)»,- ասել է նա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սրբուհի Ավանեսյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW