×


«Ամենաշատն ուրախացավ իմ աղջիկը». Սիմա Բաղդասարյանի դստեր 3-ամյակի լուսանկարները

Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանի եւ Վակա Սաֆարյանի ընտանիքի համար երեկ տոնական օր է եղել: Նրանց աղջիկը՝ Վիկտորյան, դարձել է 3 տարեկան, ինչի առիթով ծնողները մանկական խնջույք են կազմակերպել:

«Վիկան նայում է Ուոլթ Դիսնեյի մուլտերը, հետեւաբար հենց այդ թեմատիկայով էլ կազմակերպեցինք օրը: Մեկ շաբաթ եմ պատրաստվել՝ հագուստի, տոնական տորթի, խաղավարի ընտրություն եւ այլն: Միջոցառմանը հրավիրել էի իմ մտերիմներին, ովքեր ունեին փոքրիկներ, որպեսզի հետաքրքիր լինի թե՛ մեծերին, թե՛ երեխաներին»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սիման:


Ուրախ ու հետաքրքիր օր են անցկացրել.«Ամենաշատն ուրախացավ իմ աղջիկը: Նա մինչեւ վերջին վայրկյանը պարեց, օգտվեց խաղերից: Անչափ երջանիկ էր, ամբողջովին վայելել է օրը եւ եւս մեկ անգամ զարմացրել իր երաժշտականությամբ: Սիրում է պարել, երգել: Շատ ակտիվ է»:

Սիմայի խոսքով՝ դուստրն ինչ սկսել է հասկանալ տարեդարձի խորհուրդը, բոլորի տարեդարձերի ժամանակ ասում է`«Էսօր իմ ծնունդն է»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիմա Բաղդասարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW