Կամերային թատրոնի դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նոր ֆոտոշարք ունի նույն թատրոնի դերասաններից Ավետ Զոհրաբյանի հետ: Լուսանկարները Վիկտորյան տրամադրել է BRAVO.am-ին, պատմել աշխատանքի եւ այն առաջարկի մասին, որը մերժել է:
«Լուսանկարահանումն իրականացրել ենք շուրջ մի ամիս առաջ, եւ, իհարկե, գոհ եմ, քանի որ ամբողջ թիմն իսկապես աշխատել է: Ես հիանում եմ անմիջական մարդկանցով. գործն ավելի արագ է արվում:)»,-նշել է նա:
Ավետ Զոհրաբյանը և Վիկտորյա Սահակյանը
Ֆոտոշարքը հատուկ առիթով չի արվել.«Վաղուց էի ուզում ֆոտոշարք արական սեռի որեւէ ներկայացուցչի հետ, ու շատ հավես էր, որ Ավետն եկավ մեր թատրոն. շատ սիրուն ու ֆոտոգենիկ է: Ենթադրում եմ՝ խոսակցությունների ալիք կբարձրանա, բայց մենք պատրաստ ենք եւ ադեկվատ: Ավետը միանգամից ընդունեց առաջարկս, ուղղակի մեր զբաղվածության պատճառով անընդհատ հետաձգվում էր: Լուսանկարիչներ Նարեկ եւ Լուսինե, շնորհակալ եմ, որ այսքան դիմացել եք մեզ ու չեք հրաժարվել մտքից:): Լիլյա, շնորհակալ եմ, որ կարճ ժամանակում դարձար իմ սիրելի դիմահարդարներից մեկը: Անուշիկ, շնորհակալ եմ թագերի համար»:
Վիկտորյա Սահակյանը
Վստահ է՝ ֆոտոշարքի վերաբերյալ կարծիքները կկիսվեն.«Ծխախոտով նկարներ ունենք, սակայն ես էլ բոլորի պես կարծում եմ, որ ծխելը վնասակար է: Քննադատություններ չկան. հնարավոր է՝ պատճառն այն է, որ իմ լսարանը պատրաստ է, ամեն դեպքում շնորհակալ կլինեմ, եթե ավելորդ էներգիա չծախսեմ նեգատիվի վրա: Ի վերջո, կյանքում շատ ավելի կարեւոր բաներ կան»:
Ավետ Զոհրաբյանը և Վիկտորյա Սահակյանը
Խոսել ենք նաեւ զբաղվածության մասին.«Այս շրջանում եւ իմ կյանքի բոլոր շրջաններում աշխատում եմ Կամերային թատրոնում: Առիթ չի եղել դեռ խոսել նոր դերի մասին. այժմ նաեւ Ջուլիետ եմ խաղում: Համեցեք Կամերային թատրոն: Նկարահանվելու առաջարկ եղավ, մերժեցի. չգիտեմ՝ ճիշտ եմ արել, թե ոչ, բայց հոգնել եմ: Շատ սեր բոլորին»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Ղազարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: