×


Ջիջի Հադիդը՝ հայկական տարազով. կոպիտ ֆոտոշոփը հրապարակել է մոդելի հայրը

Երբեւէ կպատկերացնեի՞ք սուպերմոդել Ջիջի Հադիդին հայկական տարազով ու զարդերով: Եթե ոչ, ապա նրա հայրը՝ Մոհամեդ Հադիդը, կօգնի ձեզ այդ հարցում:): Հայտնի ճարտարապետը հաճախ է սոցցանցերի իր էջերում կիսվում դուստրերի՝ Բելլայի ու Ջիջիի լուսանկարներով, սակայն այս անգամ վրիպում է թույլ տվել:

Նա հրապարակել էր դստեր ազգային տարազով նկարն ու այսպիսի գրառում կատարել. «Պարզապես Ջիջի Հադիդ»՝ ավելացնելով «Նազարեթի արքայադուստր» հաշթեգը: Ավելի ուշ Մոհամեդը պարզել էր, որ Ջիջին երբեք էլ նման նկարահանում չի ունեցել, իսկ լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է:


Այդ բացահայտումն արել է լուսանկարի հեղինակ Լիլ Շախպազյանը, որը հրապարակել է բնօրինակն ու գրել.«Դա շատ կոպիտ ֆոտոշոփ է, Մոհամեդ Հադիդ»:

Իսկ իրական լուսանկարի հերոսուհին գրող, ասմունքող ու բլոգեր Աննա Եգոյանն է: Նկարահանումն արվել է դեռ 2020-ի ամռանը՝ «Նաիրյան աղջիկ» նախագծի շրջանակում:


Շահբազյանը շատ հետեւորդներ չունի, սակայն նրան օգնել են տարածել պատմությունը, ինչի արդյունքում Ինստագրամի աջակցության ծառայությունը հեռացրել է լուսանկարը Հադիդի էջից, թեեւ հավանական է, որ նա անձամբ է արել դա:

Եգոյանն էլ է անդրադարձել հրապարակմանն ու գրել. «Եվ ահա, այստեղ էլ են մոռացել հղում անել»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW