×


«Կարողացանք լիարժեք վայելել մեր ընտանիքը». Մայա Պողոսյան

Մայա Պողոսյանն ու Ավետիս Խախամյանն իրենց որդու՝ Ալեքսի հետ օրերս են վերադարձել հանգստավայրից: Զույգն այս անգամ Ամանորը դիմավորել է Սեյշելյան կղզիներում: Մայան BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ շատ են սիրում էկզոտիկ եւ տաք երկրներ, իսկ այս վայրում նախկինում չէին եղել:

«Նոր երկրներ ու մշակույթ ենք սիրում բացահայտել: Փորձում ենք մեր որդու համար ուսուցողական ճամփորդություններ կազմակերպել: Այն, ինչ մենք գրքերից ենք իմացել, ուզում ենք, որ Ալեքսը տեսնի իրականում: Լիարժեք կարողացանք վայելել մեր ընտանիքը, հանգիստը: Մեզ հետ գրքեր էինք տարել, պասիվ հանգստի համար զբաղմունքներ: Ավելի քան 3 շաբաթ հանգստացանք»,- նշել է նա:


Սեյշելյան կղզիներից վերադառնալիս մի քանի օր էլ Դուբայում են անցկացրել. «Ամուսինս այնտեղ գործեր ուներ: Առհասարակ, հանգստի մեկնելիս փորձում ենք մի քանի վայրերում լինել, տարբեր հյուրանոցներում իջեւանել, այս կերպ տպավորություններն ավելի շատ են լինում»:

Ուղեւորության մեկնելիս, ինչպես Մայան է պատմել, ամուսինն է զբաղվում կազմակերպչական հարցերով: Նախօրոք տղայի հետ հոլովակներ են դիտում այն վայրի մասին, ուր ցանկանում են մեկնել: Սպասելիքներն այս անգամ էլ արդարացել են. գեղեցիկ տպավորություններով են վերադարձել:

Տաք եղանակի սիրահար Մայան նշել է, որ արեւից եռակի էներգիա է ստանում:Եթե ամուսինն ու տղան նաեւ ձմեռային հանգիստն են սիրում, ինքը նախընտրում է ամառային, ծովափնյա վայրերը:

Մայա Պողոսյանը


Որդուն՝ Ալեքսին, շատ է հետաքրքրում գիտությունը: Առաջ երազում էր հնագետ դառնալու մասին, հետաքրքրվում էր դինոզավրերով: Այսօր արդեն տարված է բնությամբ, կենդանական եւ բուսական աշխարհով: Այս ճանապարհորդության ընթացքում 113 տարեկան կրիա է տեսել, նավարկության ժամանակ հիացել կղզիների հարուստ ու շքեղ բնությամբ:

Հաջորդ ուղեւորությունը չի ուշանա.«Մենք`4 մտերիմ  դասընկերուհիներով, տարբեր երկրներում ենք ապրում: Սովորույթի համաձայն՝ ամեն տարի մի երկրում հանդիպում ենք: Քանի որ շատ ենք ճամփորդել, տարբեր վայրերում ենք եղել, հիմա փորձում ենք ընտրել այն քաղաքը, որտեղ պետք է մեկնենք: Կայացած բնավորության տեր եւ փոքր-ինչ կամակորներիս համար շատ դժվար կլինի ընտրել այդ վայրը, որը հարմար կլինի բոլորիս, բայց կարծում եմ՝ կկարողանանք»,-ասել է Մայան:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մայա Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW