×


Հասմիկ Վերդյանը` իրանական պատմական սերիալում նկարահանվելու եւ տպավորությունների մասին

Դերասանուհի Հասմիկ Վերդյանն այս օրերին Իրանում է: Իրանական նախագծում նկարահանվելու մասին նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Հայտնի, սիրված ու շատ տաղանդավոր ռեժիսորից՝ Միր-Բաղերիից, առաջարկ եմ ստացել նկարահանվել պատմական սերիալում: Արդեն երրորդ անգամ եմ այցելում Իրան։ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում քասթինգ էր, բոլոր դերասաններից նկարներ ուզեցին, հետո լուր ստացա, որ ես եմ ընտրվել: Սկզբում չէի հավատում. մի քանի անգամ կրկնեցին, ասացի՝ մինչեւ չհայտնվեմ ֆիլմում, չեմ հավատա:)»,-նշել է Հասմիկը:


Հրաշալի օրեր է անցկացնում.«Ճանապարհորդությունս աննկարագրելի է. Թեհրանից սկսվեց՝ Մարմարե պալատից մինչեւ մեր «Արարատ» մարզահամալիր, այնուհետեւ հայտնվեցի Շահրուդում, որտեղ ականատես եղա՝ ինչպես են պատմական ահռելի դեկոր հավաքում եւ ստանում տեսարան»:

Դերասանուհին նշել է, որ սկզբում իր դերը մեծ չի եղել, սակայն ռեժիսորի հետ խոսելուց հետո իրավիճակը փոխվել է. բարդ տեքստով մենախոսություն է ունեցել, որը մեկ օրում նկարահանել են:


Ասում է՝ ապրումները, տպավորությունները շատ են.«Նկարահանվել եմ մեծ դերասանախմբի հետ, ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ եւ ջերմ մթնոլորտում աշխատում եմ։ Այս անգամ ծանոթացա Իրանի պատմամշակութային քաղաքներին՝ Քաշան, Սպահան։ Հպարտ եմ, որ այս նախագծում հայ դերասաններով պատվով ենք ներկայանում: Ավելին ասեմ՝ շուտով այս հրաշք խումբը ժամանելու է Երեւան, որպեսզի նկարահանեն Հայաստանի պատմական վայրերը։ Ուրախ եմ, անսահման ոգեշնչված եմ իմ աշխատանքով, շուտով լավ անակնկալներով կներկայանամ»։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկ Վերդյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին