×


«Ամերիա սերունդ 15»` դարձի՛ր փոփոխությունը. նոր մոտեցում, նոր առավելություններ

«Երազիˊր, սահմանիˊր նպատակներ, սովորիˊր ու սկսիˊր քո մասնագիտական ուղին մեզ հետ, դարձի՛ր փոփոխությունը»՝ այս կոչով Ամերիաբանկը երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Ամերիա սերունդ» ծրագրին, որն իսկական հեղափոխություն է դարձել Հայաստանի բանկային ոլորտում։ Մեկնարկելով 2012 թվականից՝ ծրագիրն արդեն ավելի քան երկու հարյուր երիտասարդների համար հնարավորություն է ստեղծել մասնագիտանալու բանկային ոլորտում։

BRAVO.am-ն այցելել է Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ, ծանոթացել աշխատանքային գունեղ ու ինքնատիպ միջավայրին, զրուցել աշխատակիցների հետ: Ամերիացիների անմիջական մոտեցումը, «կանաչ» միջավայրը՝ բնությանը մոտ ու նորարար լուծումներով, հարմարավետ աշխատասենյակներով, թույլ են տալիս վստահորեն պնդել՝ Ամերիաբանկը կոտրում է բանկային ոլորտում աշխատանքի մասին բոլոր կարծրատիպերը։

Այցի ժամանակ «Ամերիա սերունդ» ծրագրի հեղինակներն ու շրջանավարտները մեզ պատմել են իրենց փորձառության ու ծրագրի առավելությունների մասին։

«Պատրաստ ենք մեր փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդներին»

«Դեռ 2012 թվականին, երբ առաջին անգամ սկսեցինք «Ամերիա սերունդ» ծրագիրը, ուսումնասիրում էինք շուկան՝ հասկանալու համար, թե որն է խնդիրն այն երիտասարդների համար, որոնք ավարտում են բարձրագույն ուսումնական հաստատությունները, բայց չեն կարողանում աշխատանք գտնել։ Հասկացանք, որ թափուր աշխատատեղերի համար հիմնականում փորձ է պահանջվում, եւ նորավարտ երիտասարդները մրցունակ չեն աշխատաշուկայում: Ուստի որոշեցինք ստեղծել մի ծրագիր, որի նպատակն է ուսուցանել, գործնական գիտելիքներ փոխանցել նորավարտներին եւ հնարավորություն տալ նրանց` սկսելու մասնագիտական աշխատանքը: Նշեմ, որ ծրագրին մասնակցելու համար կոնկրետ մասնագիտացում ունեցող երիտասարդների չենք թիրախավորում, կարեւորը թեկնածուի ցանկությունն ու պատրաստակամությունն են` ֆինանսաբանկային ոլորտում մասնագիտանալու, իսկ մենք պատրաստ ենք վերապրոֆիլավորել նրանց: Այսպես ծնվեց «Ամերիա սերունդ» ծրագիրը»,- պատմում է Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության տաղանդների ներգրավման բաժնի ղեկավար Օֆելյա Քամալյանը։

Օֆելյա Քամալյանը


Նրա խոսքով՝ «Ամերիա սերունդ» ծրագրում Բանկը թիրախավորում է 21-27 տարեկան երիտասարդների, որոնց պատրաստակամ է ուսուցանել ֆինանսաբանկային համակարգում եւ ծրագիրը հաջողած մասնակիցներին աշխատանք առաջարկել.«Ընդ որում՝ ծրագրի բացառիկությունն այն է, որ անհրաժեշտ չէ որոշակի փորձառություն կամ կոնկրետ մասնագիտություն ունենալ դիմելու համար։ Մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ աշխատել, փոխանցել գործնական գիտելիքներ, ծանոթացնել Բանկի կորպորատիվ մշակույթին: Ավելին, մենք ողջունում ենք ոչ ստանդարտ մտածելակերպն ու միշտ պատրաստ ենք լսել երիտասարդների գաղափարները»։

Ինչ փուլերով են անցնում «Ամերիա սերունդ» ծրագրի մասնակիցները

«Ամերիա սերունդ» ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել ընտրական փուլերի` թեստավորում, հարցազրույց եւ երեքշաբաթյա տեսական ուսուցում: Բոլոր փուլերը հաղթահարած թեկնածուները ստանում են աշխատանքի առաջարկ։

«Շեշտենք նաեւ, որ գործնական ուսուցման փուլը հաջողությամբ հաղթահարած ուսնակները վարձատրվում են: Ծրագիրը մեծ ներդրում ունի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսանկյունից` մեր թիմը պատրաստակամ է ուսուցանելու երիտասարդներին, ու անգամ եթե ծրագրի մասնակիցները չեն ստանում աշխատանքի առաջարկ Ամերիաբանկում, վստահ ենք, որ մեր փոխանցած փորձն ու գիտելիքները կօգնեն նրանց այլ կազմակերպություններում հաջողության հասնել»,- նշեց Օֆելյա Քամալյանը։


Դիմորդներն իրե՛նք են որոշում՝ որ ուղղությամբ մասնագիտանալ

Օֆելյա Քամալյանը նաեւ շեշտեց, որ «Ամերիա սերունդ» 15-րդ ծրագրին ընդառաջ՝ մի կարեւոր փոփոխություն են կատարել. ի տարբերություն նախորդ տարիների, երբ մասնագիտական պրոֆիլավորումն արվում էր կազմակերպության կողմից, այս անգամ դիմորդն ինքն է որոշում, թե որ ուղղությամբ է ցանկանում մասնագիտանալ, եւ դիմում է համապատասխան ուղղության համար` մրցելով նույն ոլորտի համար դիմած թեկնածուների հետ:

Ամերիա սերունդ 15-րդ ծրագիրն ունի երեք ուղղություն՝ հաճախորդների սպասարկման մասնագետ, վարկային մասնագետ եւ կոնտակտային կենտրոնի սպասարկման մասնագետ։

Այս տարիների ընթացքում «Ամերիա սերունդ» ծրագրի միջոցով մեզ է միացել ու մեր թիմում ներկայումս աշխատում է ավելի քան 240 երիտասարդ։ Ունենք «Ամերիա սերունդ» ծրագրով ընդունված մասնագետներ, որոնք պաշտոնի առաջխաղացում են ունեցել եւ այժմ միջին օղակի ղեկավար են»:


Կոնտակտային կենտրոն` ավելին, քան զանգերի ընդունում

«Ամերիա սերունդ» ծրագրի համակարգող Ռիտա Հարությունյանն էլ նկատում է, որ շատերին թվում է՝ կոնտակտային կենտրոնը միայն հաճախորդների զանգերի սպասարկում է, բայց իրականում Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնի մասնագետները լիարժեք իրականացնում են բանկային սպասարկման ամբողջական գործառույթներ, եւ Կոնտակտային կենտրոնը համարվում է մեր «հեռավար մասնաճյուղը»:

«Ամերիա սերունդ»` նոր սկիզբ, աշխատանքային առաջխաղացման նոր հնարավորություններ

Ամերիաբանկի գրասենյակում հանդիպեցինք նաեւ «Ամերիա սերունդ» ծրագրի նախորդ տարիների շրջանավարտներին, որոնք արդեն մի քանի տարի է՝ աշխատում են Բանկի տարբեր ստորաբաժանումներում։ Կոնտակտային կենտրոնի գլխավոր մասնագետ Աիդա Դաստակյանը /Ամերիա սերունդ 6-րդ ծրագիր/ նշում է՝ ամեն տարի իրականացվող ծրագրերը տարբերվում են նախորդներից` հիմք ընդունելով բիզնեսի պահանջներն ու աշխատաշուկայի առանձնահատկությունները.«Կոչ եմ անում երիտասարդներին դիմել ծրագրին, փորձել, չվախենալ, չմտածել ձախողվելու մասին։ Ուղղակի անհրաժեշտ է լինել նախաձեռնող, ընդունել մարտահրավերները, չկաշկանդվել հարցազրույցների ժամանակ։ Ամերիաբանկում մենք ունենք լիարժեք հնարավորություն՝ դրսեւորելու մեր անհատականությունը, այստեղ չկան սահմանափակումներ, Ամերիաբանկում լսելի է յուրաքանչյուր աշխատակցի ձայնը»:


Ժորժիկ Գրիգորյանի /Ամերիա սերունդ 2-րդ ծրագիր/ հաջողության պատմությունը եւս սկսվել է «Ամերիա սերունդ» ծրագրի շնորհիվ՝ 2013-ին, իսկ այժմ նա Ամերիաբանկի Թվային մարքեթինգի բաժնի ղեկավարն է. «Ամերիան առաջին միջավայրն էր, որտեղ ծանոթացա բանկի կորպորատիվ մշակույթին, աշխատանքային կանոններին եւ սկզբունքներին: Պետք է շատ երազել: Ես հավատում եմ, որ երազանքները հաղթահարում են ձախողման հանդեպ վախը»:


«Ամերիա սերունդ 15» ծրագիրը մեկնարկել է. դիմումների վերջնաժամկետը մարտի 12-ն է

Ինչպես դիմել ծրագրին

«Ամերիա սերունդ» 15-րդ ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մուտք գործել բանկի պաշտոնական կայքէջ` Ամերիա սերունդ 15, ծանոթանալ բոլոր մանրամասներին եւ դիմել:

Դասընթացները հնարավորություն կտան մասնակցելու ստեղծարար քննարկումների, ձեռք բերելու մասնագիտական հմտություններ, ստանալու արհեստավարժ ամերիացիների ուղղորդումներն ու փորձը եւ ընտրելու այն ուղղությունը, որտեղ լավագույնս կարող եք ձեզ դրսեւորել:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW