×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը փետրվարին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում փետրվար ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի փետրվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո՝ 105 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 56 հիշատակում

• Իննա Խոջամիրյան՝ 33 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Ինչպես նախորդ ամիս, փետրվարին եւս հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Սիրուշոն էր:

Նախորդ ամիս մեծ կորուստ ունեցավ հայկական երգարվեստը. կյանքից հեռացավ կոմպոզիտոր, Հայաստանի վաստակավոր արտիստ, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը: «Գրիգորիչ, Ձեզ շատ եմ սիրում, հարգում, գնահատում... դրա մասին Ձեզ բազմիցս եմ ասել, բայց զգացողություն է, որ քիչ եմ ասել»,-գրել է երգչուհին, Լեւոն Քոչարյանն էլ պատմել է, որ իր եւ Սիրուշոյի առաջին հանդիպումը եղել է լուսահոգի Արթուր Գրիգորյանի շնորհիվ:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)



Սիրուշոն Ինստագրամի իր էջում ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ էր հրապարակել: Կադրերում նրանք ավտոմեքենայում երգում են Էմինեմի «My Name Is» երգը:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)



Մեկ այլ տեսանյութում էլ երգչուհին մասնակցում է մկրտության.«Մեր հարազատները պատերազմում կորցրին իրենց 20-ամյա որդուն: 40 օր առաջ ծնվեց նրանց աղջիկը՝ Նելլին»,- գրել է նա:

Երկրորդ հորիզոնականում է Նազենի Հովհաննիսյանը: Նա եւս Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ հուզիչ գրառում էր կատարել.«Ահա եւ փակվեց մի ամբողջ էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն...»: Հետագայում նա ինստագրամյան սթորիներում անդրադարձել է իրեն հուզող խնդրի.«Գրիգորիչը հուղարկավորվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահի «միջանցքից», նույնն էլ՝ Հայկոն. ո՞ւր եք, պետական այրեր, միթե մեծարանքի արժանի չէր վաստակավոր արտիստը»,- նշել է դերասանուհին:



«Ես արտիստ եմ՝ կանգնած հոսանքին հակառակ» գրառմամբ Նազենին կիսվել է 2018 թվականի ապրիլին իր գրած չափածո ստեղծագործությունով:



Հիշատակումների թվով երրորդ հորիզոնականում այս անգամ դերասանուհի Իննա Խոջամիրյանն է: Դերասանուհին բավական ակտիվ է սոցիալական հարթակներում: Նա պարբերաբար թարմացնում է իր լուսանկարներն ու գրառումներ կատարում: Փետրվարին Իննան եղել է Պրահայում եւ Գերմանիայում՝ հետեւորդների հետ կիսվելով տպավորություններով եւ իր բացահայտումներով:


View this post on Instagram

A post shared by @inna_khojamiryan



«Ո՞վ է ասել, որ սիրո քաղաքը միայն Փարիզն է, երբ Պրահան ինքն իրենով արդեն սեր է», - գրել է նա:

Փետրվարին մի շարք կայքեր գրեցին ձայնագրության մասին, որում նա անդրադառնում է «Սիրուն Սոնա» սերիալում Շուշաննա Թովմասյանի մասնակցությանը՝ մասնավորապես նշելով.«Օդից հայտնվեց Շուշանիկը Թովմասյան»: Սակայն կարճ ժամանակ անց ձայնագրությունը հեռացվեց համացանցից:  

View this post on Instagram

A post shared by @inna_khojamiryan


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW