×


Totogaming-ը կին մարզիկների կողքին է. մեկնարկել է «Ուժը սեռ չունի» արշավը

Totogaming ընկերությունը մեկնարկ տվեց կանանց միամսյակին նվիրված «Ուժը սեռ չունի» արշավին, որի նպատակն է սատարել կին մարզիկներին:

Արշավի շրջանակում մարտի 8-ին Foodpark by Downtown–ում կայացավ «Տարվա կին մարզիկ 2022» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ընկերությունը մրցանակներ շնորհեց 10 անվանի մարզուհիների: Մրցանակներ հանձնվեցին շախմատիստներ Աննա Սարգսյանին, Էլինա Դանիելյանին, ծանրամարտիկներ Նազիկ Ավդալյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին, Իզաբելա Յալյանին, Լիանա Գյուրջյանին, լողորդ Վարսենիկ Մանուչարյանին, հրաձիգներ Գոհար Հարությունյանին, Էլմիրա Կարապետյանին, կանադահայ գեղասահորդուհի Թինա Կարապետյանին։


Totogaming ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը նշում է, որ ընկերությունը սպորտի կողքին է եւ նպատակ ունի խթանել սպորտի զարգացումը Հայաստանում:

«Այս մրցանակաբաշխությամբ ցանկանում ենք ցույց տալ, որ Totogaming ընկերությունը կարեւորում է կանանց դերը սպորտում եւ դրանով սկիզբ է դնում «Ուժը սեռ չունի» արշավին։ Միջոցառմանը հրավիրել ենք 10 անվանի մարզուհիների, որոնց դերը սպորտի զարգացման գործում բավական մեծ է։ Հույս ունենք, որ սրանով սկիզբ կդրվի սպորտում կանանց սատարելու եւ մոտիվացնելու արշավին։ Մրցանակների արժանացած մարզուհիների ընտրությունը շատ պարզ է եղել. ընտրվել են այն կանայք, որոնք մեծ ներդրումներ եւ նվաճումներ ունեն իրենց սպորտաձեւերում, բացի այդ, ընտրել ենք նաեւ այնպիսի մարզուհիների, որոնք նոր-նոր են սկսում իրենց քայլերը սպորտում։ Սպորտաձեւերի ընտրության հարցում որեւէ տարբերություն չի դրվել. մեր նպատակն այլ է՝ տեսանելի դարձնել հայ կնոջ դերը սպորտում»,- ասաց ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը։


Սակայն սա Totogaming ընկերության կողմից սպորտի զարգացմանն ուղղված միակ նախաձեռնությունը չէ: Ընկերությունը հանդիսանում է «Արարատ» սպորտային ակումբի տիտղոսային հովանավորը եւ նաեւ աջակցում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտին։ Օրեր առաջ ընկերությունն անվանական կրթաթոշակներ հանձնեց ինստիտուտի երկու ուսանողների: Կրթաթոշակները կրում են Totogaming-ի դեսպաններ Միհրան Հարությունյանի եւ Դավիթ Մանոյանի անունները։


Ամփոփելով՝ նշենք, որ ընկերությունը հստակ նախանշել եւ մեծ նվիրումով իրականացրել ու իրականացնելու է բազմաթիվ նախագծեր մեկ հիմնական նպատակով՝ առավել գրավիչ դարձնել սպորտը Հայաստանում։

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին