×


Ինչպես թեթեւացնել կոկորդի ցավը

Մրսածությո՞ւն, թե՞ վիրուս

Կոկորդում տհաճ եւ ցավագին զգացողությունները մեծ մասամբ հանդիսանում են գրգռվածության կամ բորբոքման հետեւանք, որոնց պատճառ կարող են լինել վիրուսային հիվանդությունները, բակտերիաների կամ ախտածին սնկերի ազդեցությունը: Կոկորդի բորբոքային պրոցեսները հաճախ ուղղորդվում են ուժեղ ցավերով: Կարեւոր է մրսածության բուժումը սկսել դրա առաջին նշանների ի հայտ գալուց անմիջապես հետո, հակառակ դեպքում հիվանդությունը կարող է զարգանալ եւ ի վերջո հանգեցնել բարդությունների: Համաձայնեք՝ այսպիսի հեռանկարները ոգեւորիչ չեն:

Վատ ինքնազգացողության վերաբերյալ բողոքների առավել հաճախ հանդիպող պատճառներից մեկը վիրուսային վարակն է: Մեծահասակների մոտ 90% դեպքերում շնչառական վիրուսներն (ադենովիրուսներ, գրիպի կամ հերպեսի վիրուսներ, SARS-CoV-2) են հանդիսանում կոկորդի ցավի առաջացման հիմնական պատճառը։

«Շտապ օգնություն» կոկորդի համար

Ինչպե՞ս արագ ազատվել կոկորդի ցավից: Կոկորդի ցավի բուժման համար գոյություն ունեն դեղամիջոցների զանազան ձեւեր՝ սփրեյեր, ներծծվող դեղահատեր, ողողման լուծույթներ:

Ողողումներ

Սովորական մրսածության դեպքում կոկորդի ցավը մեղմելու համար թերապեւտները խորհուրդ են տալիս կատարել ողողումներ: 200 մլ գոլ (ոչ տաք) ջրում լուծել 1թ.գ. աղ եւ ստացված լուծույթով ողողել կոկորդը՝ գլուխը դեպի հետ տարած եւ «О» հնչյունն արտասանելով: Կրկնել յուրաքանչյուր 1-1,5 ժամը մեկ մի քանի օրվա ընթացքում: Դեղատներում հնարավոր է գտնել ողողումների համար նախատեսված պատրաստի լուծույթներ: Այս մեթոդն ապահովում է լավ արդյունք եւ թույլ է տալիս ժամանակի ընթացքում նվազեցնել եւ հանել կոկորդի ցավը: Սակայն այս դեղաձեւերը երբեմն հարմար չեն կիրառման համար, ինչպես նաեւ շատ հիվանդներ չեն սիրում ողողումներ։

Սփրեյներ, բերանում լուծվող դեղահատեր/պաստեղներ/լոզաններ

Սփրեյ դեղամիջոցն օգնում է ակտիվ նյութերին անմիջապես հասնել  բորբոքված կոկորդին: Այս դեպքում եւս, որոշ հիվանդների համար կարող են օգտագործման հետ կապված անհարմարավետություններ առաջանալ։ Բերանում լուծվող դեղահատերը/լոզանները, պաստեղները օգնում են արդյունավետ ազատվել կլման ժամանակ առաջացող տհաճ զգացողություններից, հնարավորություն են տալիս արագորեն ազատվել նաեւ կոկորդի ցավից եւ հիմնականում ամենանախընտրելի դեղաձեւերից են հիվանդների համար։

Անհրաժեշտ է ընտրել այնպիսի միջոց, որը կունենա կոմպլեքս ազդեցություն՝ կհանի ցավն ու բորբոքվածությունը եւ կազդի վարակի (հարուցիչի վրա):
Եթե Ձեր կոկորդը բորբոքված է եւ ցավում է, Ձեզ անհրաժեշտ է եռակի ուժ։

Սեպտոլետե® տոտալ (սփրեյ եւ լոզաններ) դեղամիջոցը բաղկացած է երկու ակտիվ բաղադրիչներից

•    բենզիդամին, որը թեթեւացնում է ցավն ու կոկորդի բորբոքումը,
•    ցետիլպիրիդինիումի քլորիդ, որը վերացնում է վարակի պատճառը:

Այս երկու ակտիվ բաղադրիչների համադրությունն ապահովում է եռակի ազդեցություն՝

•    Արագ թեթեւացնում է կոկորդի ցավը
•    Բորբոքվածությունը
•    Վերացնում է վարակի պատճառը

Դեղամիջոցի նկարագրությունը եւ օգտագործումը

Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցն ընդունելու նախընտրելի ռեժիմ մեծահասակների եւ 6 տարեկանից բարձր երեխաների համար.

Մեծահասակներ`

•    Լոզաններ՝ 3-4 հատ օրական
•    Սփրեյ՝ 2 սեղմում միանվագ դեղաչափի համար, օրական 3-5 անգամ

Երեխաներ (6-12 տարեկան)`

•    Լոզաններ՝ 3 հատ օրական
•    Սփրեյ՝ 1 սեղմում միանվագ դեղաչափի համար, օրական 3 անգամ

Օգտագործման ցուցում (Սեպտոլետե® տոտալ լոզաններ)

Օգտագործման ցուցում (Սեպտոլետե® տոտալ սփրեյ)

Ուշադրություն

Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցի արդյունավետությունն ընկնում է, եթե այն ընդունում եք անմիջապես ուտելուց առաջ կամ դրա ընթացքում կամ էլ կաթով: Լոզանները առավել արդյունավետ են, եթե դրանք պահում եք բերանում առանց ծամելու մինչեւ ամբողջությամբ հալվելը: Ցանկալի է օգտագործելուց հետո 15-20 րոպե հեղուկ եւ սնունդ չընդունել։

Սեպտոլետե® Տոտալի եւ դեղամիջոցների մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW