Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանում ասվում է. «Մանե Գրիգորյանին 2022 թվականի մարտի 14-ից նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն ու նշանակումը»:
Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պարտականությունները 2019 թվականից կատարում էր Արմեն Սարգսյանը: Նա «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում մարտի 14-ն գրել էր իր պաշտոնավարման դադարեցման մասին:


×
2,606






