×


«Թողնում է գիշերները քնել». Էմմա Շաբոյանի որդու առաջին լուսանկարները

Էմմա Շաբոյանի եւ Վահե Մկրտչյանի որդին արդեն 2 ամսական է: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել Հովհաննեսի առաջին ֆոտոշարքը եւ պատմել է նրա մասին:

«Բավական խելոք փոքրիկ է, Փառք Աստծո, թողնում է գիշերները քնել, արթնանում է միայն ուտելիս, կամ եթե անհանգստացնող ինչ-որ բան է լինում»,-ասել է Էմման:

Էմմա Շաբոյանը՝ որդու հետ


Փոքրիկի խնամքով ինքն ու ամուսինն են զբաղվում.«Միասին լողացնում ենք: Վահեն ինձ շատ է օգնում»,-նշել է դերասանուհին:

Էմմա Շաբոյանը եւ Վահե Մկրտչյանը՝ որդու հետ


Ասում է՝ բալիկին բոլորը նմանեցնում են ամուսնուն, բայց ինքը որոշ միմիկաներ իրեն է վերագրում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝  Կետիկյան ստուդիայի

Կարդալ ավելին

Quality Sign BW