×


«Հատուկ դասարան» նոր սերիալի թեման, դերասաններն ու առաջին լուսանկարները

«Հատուկ դասարան» բազմասերիանոց նոր դրամայի զարգացումներին հեռուստադիտողը շուտով կհետեւի «Շանթ» հեռուստաընկերության եթերում: BRAVO.am-ը զրուցել է նախագծի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանի հետ, նաեւ ներկայացնում ենք լուսանկարներ նկարահանման հրապարակից:


«Ինչպես ամեն անգամ, երկար նախապատրաստվեցի նախքան առաջին սերիան գրելը։ Թեման եւ պատմությունը շատ նրբություններ ունեն. պետք էր ամեն ինչ ճիշտ ներկայացնել, որպեսզի չկորցնեինք ոչ երիտասարդական շունչը, ոչ էլ հասուն ասելիքը»,- նշել է Անին։


Ասում է՝ առաջարկել են երիտասարդական սերիալի սցենար գրել, իսկ թեման եւ պատմությունն իր մտահղացումն են.«Սկզբում գաղափարը փոքր-ինչ այլ էր. խուսափում էի դպրոցից, մտածում էի մեկ այլ տարածք ենթադրող պատմություն, բայց, այնուամենայնիվ, արդյունքից շատ գոհ եմ»:


Անդրադառնալով թեմային՝ Անին ասել է.«Փորձում ենք խոսել ներողամտության, մարդկանց առաջին հայացքից չդատելու, ավելի խոր ճանաչելու մասին։ Թեման երկրորդ հնարավորությունն է, որն ամեն մեկին չի տրվում։ Հերոսները դպրոցականներ են, որոնք կյանքի ու դեպքերի բերումով հայտվել են դժվար իրավիճակներում, ու թեեւ նրանց հնարավորություն է տրվում շտկել իրենց ուղին, միշտ չէ, որ դա հեշտ եւ հնարավոր է»:


Սերիալի դերասանական կազմում են Նելլի Խերանյանը, Անի Պետրոսյանը, Վիլեն Սարգսյանը, Մանվել Խաչատրյանը, Տիգրան Ներսիսյանը, Սուրեն Թումասյանը եւ ուրիշներ:


«Առաջնային դերերով զբաղված են նաեւ Դալիթան, Մերի Քոչարյանը, Էվելինա Շահիրյան կրտսերը, Հրանտ Հովսեփյանը, Լեւոն Խուրշուդյանը, Արսեն Ներսիսյանը եւ այլ նոր անուններ։ Քասթինգով զբաղվել է ռեժիսորը՝ Հովհաննես Ղազարյանը։ Շատ ծավալուն աշխատանք է արել»,- ավելացրել է սցենարիստը։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «Շանթ»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին