×


«Զանգեցի ամուսնուս, ու երկուսով մի լավ լաց եղանք». Նազիկ Բաղդասարյանը սպասում է երկրորդ երեխային

Դերասան-ամուսիններ Արթուր Գեղամյանի եւ Նազիկ Բաղդասարյանի ընտանիքը շուտով կհամալրվի: Ուրախալի լուրով զույգը կիսվել է BRAVO.am-ի հետ` պատմելով, որ վերջերս հետաքրքիր արարողությամբ պարզել են ապագա բալիկի սեռը:

«Հղիությանս ամենահավես շրջանն է, երբ ամեն ինչ հրաշալի է ու ոչ մի տեղդ դեռ չի ցավում:): Այլ կերպ ասած՝ երկրորդ եռամսյակում եմ»,- նշել է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին:

Նազիկը լուրն ամուսնուն հայտնել է հեռախոսով.«Չէի դիմանա, որ թիթիզ բաներ անեի, միանգամից առաջինն իրեն զանգեցի, ու երկուսով մի լավ լաց եղանք:)»:



Ապագա բալիկի սեռը միասին են պարզել.«Ծրարը, որի մեջ գրված էր երեխայի սեռը, երկու օր տանն է եղել՝ դարակում, ու չենք նայել մինչեւ արարողությունը»:

Նազիկի խոսքով՝ տղան շատ էր ուզում քույր ունենալ, բայց իրենց երկրորդ բալիկը եւս տղա է.«Դանին նույնիսկ անուն էր որոշել ու խանութներում աղջիկների շորիկներ էր նայում: Բայց ինձ համար միեւնույն էր, չէ՞ որ ամենակարեւորը՝ առողջ բալիկ ծնվի, եւ հետո երկու տղաների մամա լինելն ասեք, որ շատ պատասխանատու է: Երբ սեռն արդեն իմացանք, Դանին տխրեց՝ ասելով, որ հաստատ սխալ են տեսել բժիշկները: Հիմա, իհարկե, անհամբեր սպասում է եղբորը տեսնելուն»:


Զույգն արդեն որոշել է տղայի անունը՝ Միքայել:                

BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ է մաղթում Նազիկին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին