×


«The Kardashians»-ի պրեմիերային Քիմը ժամանել է նոր սիրեցյալի հետ

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը կես տարվա հարաբերություններից հետո առաջին անգամ միասին հայտնվել են կարմիր գորգի վրա:

Լոս Անջելեսում կայացել է Քարդաշյանի ընտանիքի մասին պատմող «The Kardashians» ռեալիթի շոուի պրեմիերան:

Քիմը արծաթագույն երեկոյան զգեստով է եղել, իսկ նրա սիրելին կրել է կոստյում ու սպիտակ շապիկ՝ դրանք համադրով կեդերի ու արեւային ակնոցի հետ, առանց որի համարյա թե ոչ մի տեղում չի հայտնվում:

Նրանք ուրախ դուրս են եկել ավտոմեքենայից, ապա ձեռք ձեռքի բռնած անցել կարմիր գորգի վրայով:


Քարդաշյանը Դեւիդսոնին չի հրավիրվել նկարահանվել իր շոուին, սակայն շնորհակալ է նրան աջակցության համար:

«Երկար ժամանակ մտածում էի` արդյոք արժե խոսել մեր հարաբերությունների մասին: Բայց հասկացա, որ դրանք գաղտնի պահել չի լինի: Այսօր նա ինձ հետ է ու աջակցում է, քանի որ գիտի՝ այս ամենն ինձ համար շատ կարեւոր է: Անսահման երջանիկ եմ, որ Փիթը կողքիս է»,- զրույցի ժամանակ ասել է նա:


Քարդաշյանը նաեւ անկեղծացել է, որ ավագ երեխաները՝ Նորթն ու Սեյնթը, գիտեն, թե ինչ է կատարվում իր ու Քանյե Ուեսթի միջեւ.«Անկեղծորեն խոսել եմ նրանց հետ, ասել, որ Քանյեի հետ բաժանվել ենք, ու հիմա նոր սիրավեպ ունեմ: Միակ բանը, որ ինձ թույլ չեմ տա՝ նրանց հոր հասցեին վատ արտահայտվել: Ինչպես էլ նա իրեն պահի, ամեն ինչ կանեմ, որ երեխաներն այդ մասին չիմանան»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին