×


«Այդ ժամանակ փրփուրով լոգանք էի ընդունում». Լոպեսը պատմել է՝ ինչպես է Աֆլեքն իրեն առաջարկություն արել

52-ամյա Ջենիֆեր Լոպեսը պատմել է Բեն Աֆլեքի հետ նշանադրության մանրամասները: Նա խոստովանել է, որ դա իր կյանքի ամենառոմանտիկ երեկոն է եղել:

Երեկոյան երգչուհին գնացել է աշխարհում իր ամենասիրելի վայրը՝ լոգարան. պարզապես պաշտում է փրփուրով լոգանքը: Հենց այնտեղ էլ Աֆլեքն արել է առաջարկությունը:

«Նա ինձ հանկարծակիի բերեց, որոշ ժամանակ չէի կարողանում խոսել: Պարզապես նայում էի նրա աչքերին, ժպտում ու արտասվում միաժամանակ: Չգիտեի՝ ինչպես ընդունել այն փաստը, որ 20 տարի անց այդ ամենը նորից է տեղի ունենում: Բենն անհանգստացավ ու հարցրեց.«Դա այո՞ է»: Բացականչեցի. «Այո, իհարկե, այո է», - պատմել է Լոպեսը:


Երգչուհին չի մտածել, որ հենց այդ օրն է լինելու ամուսնության առաջարկությունը: Ըստ նրա՝ Բենն իրեն սովորականի պես է պահել, ու կասկածելի ոչինչ չի եղել:

«Ինձ համար պարզապես պառկած էի լոգասենյակում, փորձում էի ծանր օրվանից հետո լիցքաթափվել: Իսկ նա եկավ ինձ մոտ, ծնկի իջավ ու տվեց նույն հարցը: Երբեք այդքան երջանիկ չէի եղել,- ավելացրել է երգչուհին:


Վստահեցնում է, որ այդ երեկոն ընդմիշտ կմա իր հիշողություններում.«Այդ ամենում յուրահատուկ ոչինչ չկար, բայց այն միեւնույն ժամանակ ամենառոմանտիկն էր: 2 հոգի, որոնք խոստանում են միշտ միասին լինել... Ամենաերջանիկ մարդիկ էինք, որոնք իսկական սեր ունենալու երկրորդ հնարավորություն են ստացել»:

Բեն Աֆլեքի նախկին կինը՝ Ջենիֆեր Գարները, շնորհավորել է նրան այդ ուրախ առիթով.«Տեսնում եմ, որ Ջենիֆերը նրա վրա մեծ ազդեցություն է գործել: Բենը փոխվել է դեպի լավը: Եթե նա երջանիկ է, ես էլ եմ երջանիկ, իսկ մեզ հետ էլ՝ մեր երեխաները, որոնց համատեղ ենք դաստիարակում: Նրանք էլ են պաշտում Ջենիֆերին»,- անկեղծացել է Գարները:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին