×


Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է նորածին որդու մահվան մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակող Քրիշտիանու Ռոնալդուի ընտանիքում դժբախտություն է եղել: Ֆուտբոլիստը երեկոյան հայտնել է, որ նրա նորածին երկվորյակներից մեկը մահացել է:

«Խոր վշտով տեղեկացնում եմ, որ մեր որդին մահացել է: Մեծագույն ցավ է, որը կարող են զգալ ծնողները: Միայն մեր փոքրիկ աղջնակի ծնունդն է մեզ ուժ տալիս այս պահն ապրել մի փոքր հույսով ու երջանկությամբ: Շնորհակալ ենք բժիշկներին ու բուժքույրերին իրենց օգնության ու աջակցության համար: Մեր փոքրիկ տղա, մեր հրեշտակն ես: Քեզ միշտ կսիրենք»,- գրել է Ռոնալդուն:

Նրա սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, լույս աշխարհ է բերել աղջկա ու տղայի: Փոքրիկը մահացել է ծննդաբերության ժամանակ, այլ մանրամասներ հայտնի չեն:


Զույգը համատեղ եւս մեկ աղջիկ էլ ունի: Ալանա Մարտինան ծնվել է 2017-ի նոյեմբերին:

Ռոնալդուն հոկտեմբերին էր տեղեկացրել, որ փոքրիկների են սպասում.«Ուրախ ենք հայտնել, որ երկվորյակներ ենք ունենալու: Մեր սրտերը լի են սիրով: Չենք դիմանում, թե երբ ենք հանդիպելու նրանց»,- գրել էր նա:  

Ռոնալդուն եւս 3 երեխա էլ ունի փոխնակ մորից: Քրիշտիանու կրտսերը ծնվել է 2010 թվականին, իսկ Եվան ու Մատեոն՝ 2017-ին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին