Աշխարհահռչակ ռեփ կատարող 50 Cent-ը շուտով ժամանելու է Հայաստան՝ կենդանի հնչողությամբ համերգով։ Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 1-ին Երեւանի Հրազդան մարզադաշտում՝ «Հայա» փառատոնի շրջանակում։ 
Սպասված համերգի տոմսերի վաճառքի գործընկերն է Telcell-ը՝ իր Telcell Wallet հավելվածով։ 
Տոմսերը գնելու համար ընդամենը անհրաժեշտ է ներբեռնել/բացել Telcell Wallet հավելվածը, կցել բանկային քարտ եւ հավելվածի «Միջոցառումներ» բաժնից գնել նախընտրելի տոմսը։ Տոմսը գնելուց հետո ձեւավորված QR կոդը միջոցառման ժամանակ պետք է ներկայացնել անցակետում։ 
Տոմսերի արժեքներն են․ տրիբունա՝ 30 000 դրամ, պարահրապարակ՝ 50 000 դրամ։ 
Telcell-ն իր ավելի քան 1․5 միլիոն օգտատերերին խորհուրդ է տալիս տոմսերը ձեռք բերել Telcell Wallet-ից՝ համերգի բոլոր մանրամասներին առաջինը տեղեկանալու համար։ 
«Անչափ ոգեւորված ենք նման համագործակցությամբ։ Սա երաժշտասերների համար մեծ տոն է, որին սիրով աջակցում է Telcell-ը՝ ընկերության 15-ամյակի միջոցառումների շրջանակում։ Խոստանում ենք, որ նման հաճելի նորություններ այս տարի շատ են լինելու։ Մենք ստեղծել ենք միջոցառումների տոմսերն արագ ու հեշտ վաճառելու եւ գնելու ամենահարմար հարթակը»,- նշեց Telcell-ի Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Բատիկյանը։ 
Telcell Wallet-ով հնարավոր է 450-ից ավելի ծառայությունների դիմաց ցանկացած պահի ակնթարթորեն վճարել օնլայն ռեժիմում։ Կատարել QR-ով վճարումներ, փոխանցումներ քարտից քարտ, ստանալ վարկեր, կուտակել BONուսներ եւ շատ ավելին։ 


 
  ×
					
					
					×
					
				 2,561
 2,561

 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

 
                    



 
		 
					 
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: