×


Եվա Բաղդասարյանի 20-օրյա արկածները Բրազիլիայում

Եվա Բաղդասարյանն այս օրերին Բրազիլիայում է: Թե ինչու է ճամփորդության համար հենց այս երկիրն ընտրել, ում հետ է մեկնել եւ ինչպես է անցկացնում հանգիստը, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Շատ վաղուց, երբ դիտում էինք բրազիլական սերիալները, երազել եմ տեսնել այս երկիրը, մասնակցել կառնավալին: Նպատակ ունեի կյանքում գոնե մեկ անգամ այցելել, տեսնել Քրիստոսի արձանը եւ գեղեցիկ վայրերը»,- նշել է Եվան:


Դերասանուհին 20 օրով է մեկնել.«Ճիշտ համարեցի այս անգամ հանգիստս միայնակ անցկացնել: Օվկիանոսում եմ լողում, տեսարժան վայրեր այցելում: Պատրաստվում եմ մասնակցել կառնավալին, եւ հետաքրքիր օրերն առջեւում են»:


Դերասանուհին ավարտել է նկարահանումները «Սիրո հասակ» սերիալում.«Դեռ հանգիստս եմ վայելում, հետո պարզ կլինի՝ ինչ նախագծերում հանդես կգամ»,- ասել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Եվա Բաղդասարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին