×


Քեյթ Միդլթոնի՝ բաց ուսերով զգեստն ու Քրուզի խոստովանությունն Ուիլյամի մասին

Արդեն մի քանի օր է՝ Կաննում բավական ակտիվ է. մեկնարկել է 75-րդ կինոփառատոնը, որն ամբողջ աշխարհից հյուրընկալել է բազմաթիվ կինոգործիչների, եւ ոչ միայն: Երեկ Կաննի աստղային հյուրերը Քեմբրիջի դուքսն ու դքսուհին էին՝ արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը: Նրանք ներկա են եղել Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ գան. Մեւերիկ» ֆիլմի ցուցադրությանը:

Վերջին անգամ Միդլթոնը Կաննի փառատոնին մասնակցել էր 12 տարի առաջ՝ կրկին սեւուսպիտակ զգեստով: Դքսուհին երեկ գեղեցիկ տեսք ուներ, դե, իսկ կարմիր գորգի վրա նրան ուղեկցում էին ամուսինն ու Քրուզը:

Քեյթ Միդլթոնը եւ Թոմ Քրուզը


Ոճաբանները նրա համար ընտրել էին Roland Mouret-ի՝ բաց ուսերով զգեստ եւ Rbinson Pelham-ի՝ աստղերի տեսքով ադամանդե ու պլատինե ականջօղեր: Ամեն ինչ համեստ էր, բայց եւ շատ տպավորիչ: Նախկինում Միդլթոնին քննադատել էին չափից շատ արտահայտից զարդերով միջոցառումներին ներկայանալու համար:  

Զույգն առաջին անգամը չէ, որ դիտելու էին ֆիլմը. Քրուզն ավելի վաղ նրանց հրավիրել էր հատուկ ցուցադրությանը: Դերասանը գիտեր, որ Ուիլյամը ֆիլմի՝ 1986 թվականին նկարահանված բնօրինակի երկրպագուն է:

Թոմ Քրուզը եւ արքայազն Ուիլյամը


«Մենք ընդհանուր շատ բան ունենք Ուիլյամի հետ: Երկուսս էլ սիրում ենք Անգլիան ու երկուսս էլ օդաչու ենք. երկինքը մեր տարերքն է»,- ասել է Քրուզը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին