×


Էլեն Սարգսյանը սպասում է առաջնեկին

Մոդել, դերասանուհի, պարուհի Էլեն Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմում մարմնավորած Սոֆիի կերպարով, շուտով կմայրանա: Ուրախալի լուրը նա հայտնել է՝ սոցցանցային իր էջերում գեղեցիկ լուսանկար հրապարակելով:

Ինչպես երեւում է նկարում, դերասանուհին հղիության վերջին ամիսներում է։ Հետաքրքրական է, որ այս ընթացքում նրան հաջողվել էր գաղտնի պահել նորությունը. նախկինում Էլենը գրառումներ ու լուսանկարներ չէր հրապարակել այս առիթով։  Ընկերները, հարազատներն ու ծանոթները շտապել են մեկնաբանություններում շնորհավորել նրան ու երջանկություն մաղթել կյանքի նոր փուլում։


Էլեն Սարգսյանն ու Վահան Մարտիրոսյանը պսակադրվել են նախորդ տարվա մարտին։ Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել էր հարսանիքի մասին:

«2020-ը շատ ծանր տարի էր՝ հարազատի կորուստ, համաճարակ, կարանտին, պատերազմ, հազարավոր զոհեր եւ ամենածանրը՝ հայրենիքի մի պայծառ ու լուսավոր հատվածի կորուստ... Բայց անկեղծ ասած՝ նույնիսկ այս պարագայում մենք ամուսնանալու եւ հարսանիքի հետ կապված բարդույթներ չենք ունեցել, որովհետեւ երկուսս էլ շատ լավ գիտակցում ենք, որ ամուր եւ ճիշտ արժեքներով հիմնված ընտանիքը հայրենի պետությունը վերականգնելու եւ հզորացնելու առաջին քայլն է»,-ասել էր Էլենը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW