×


Հայկ Պետրոսյանն առաջին անգամ հրապարակել է իր փոքրիկի լուսանկարը

Ապրիլին դերասան եւ երգիչ Հայկ Պետրոսյանը շնորհավորել էր կնոջը՝ Անի Թադեւոսյանին, իրենց ընտանիքի մեկամյակի կապակցությամբ: Իսկ Երեխաների պաշտպանության միջազգային օրն ընտանեկան լուսանկար է հրապարակել իրենց նորածին դստեր հետ:

«Իմ ընտանիք... Շնորհավոր բոլոր երեխաների պաշտպանության տոնը»,- գրել է նա:

Այն, որ փոքրիկի են սպասում, հայտնի էր Ինստագրամում մարտի 8-ին Անիի արած հրապարակումից:



«Այս օրվան էի սպասում ոչ թե ծաղիկներով նկար հրապարակելու համար, այլ՝ փորիկով: Շնորհավոր կանանց տոնը: Այնքան տարբեր է ու հիասքանչ, երբ արդեն մայրիկ ես: Այ հիմա ունեմ իսկական կանացի ուժը: Երջանիկ եղեք, աղջիկներ»,- գրել էր նա:

Իսկ մի քանի շաբաթ անց էլ նկար էր տեղադրել արդեն ամուսնու հետ:


Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարդալ ավելին

Quality Sign BW