Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանը պատրաստվում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Ուրախալի լուրով զույգը կիսվել է Դիանայի ծննդյան տարեդարձի օրը:
Այս շրջանում ԱՄՆ-ում բնակվող ամուսինները տոնական օրը բացահայտել են նաեւ փոքրիկի սեռը: Սոցցանցային իրենց էջերում հրապարակած տեսանյութերից պարզ է դառնում, որ աղջիկ են ունենալու:
View this post on Instagram
Խնջույքին ներկա են եղել զույգի մտերիմներն ու ընկերները, որոնց թվում՝ դերասանուհի Քրիստինա Եղոյանը, երգչուհի Լենա Ղազարյանը եւ ուրիշներ: Դիանան ամուսնու համար կատարել է Անուշիկ Ալավերդյանի «Շնորհակալ եմ» խորհրդանշական երգը:
BRAVO.am


×
13,658





