×


Քարդաշյանին մեղադրում են լեգենդար զգեստը վնասելու համար

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Քիմ Քարդաշյանը վնասել է Մերլին Մոնրոյի հայտնի զգեստը, որը կրել է Met Gala-ի ժամանակ: Pop Culture-ը նշում է, որ զգեստի վրա վնասված հատվածներ կան, ինչպես նաեւ բացակայում են մի քանի բյուրեղներ: Քարդաշյանն այն վարձակալել էր 5 մլն դոլարով, եւ որպեսզի կարողանա մտնել դրա մեջ, 3 շաբաթվա ընթացքում նիհարել էր 7 կգ-ով: Բայց դա բավական չի եղել, քանի որ ի տարբերություն Մոնրոյի, շատ ավելի փարթամ մարմին ունի:

Լուսանկարներում երեւում է, որ հագուստի հետեւի մասում որոշակի ձեւափոխություններ են արել, որոնք ծածկելու համար նա թիկնոց է կրել: Կարմիր գորգից դուրս գալուց անմիջապես հետո Քարդաշյանը հագել է զգեստի կրկնօրինակը:

«Մերկ» զգեստները շրջանառության մեջ են մտել 1920-30-ական թվականներին: Դրանց ամենամեծ սիրահարներից մեկը Մերլին Մոնրոն էր: 1962-ին Madison Square Garden-ում ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի 35-ամյակին նա հայտնվեց այդ զգեստով ու պատմական դարձրեց իրադարձությունը: Բեմի վրա նա ուսերից ցած նետեց սպիտակ մուշտակն ու գրավիչ ձայնով երգեց «Happy Birthday, Mr. President»: Մոնրոն լուսարձակների տակ կանգնած էր մարմինն ընդգրկող ու 2500 փայլող բյուրեղներով զգեստով:


«Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ զգեստին: Երբեք չէի համարձակվի դրանով նստել, կամ էլ ուտել: Չեմ ցանկանում վնասել այն, ու դրա համար կհրաժարվեմ շպարից, որը սովորաբար միջոցառումներից առաջ լինում է մարմնիս վրա»,- միջոցառումից առաջ Vogue-ին ասել է Քարդաշյանը:


Զգեստը հագնելու համար նրան քննադատել են նաեւ այլ պատճառով՝ չարժե հանուն որեւէ հագուստի զոհողությունների գնալ ու վնասել առողջությունը: Քիմն այսպես է պատասխանել. «Լավ, ուրեմն Քրիստիան Բեյլը կարող է այդպես անել՝ ֆիլմում նկարահանվելու համար, ու դա նորմալ է: Անգամ Ռենե Զելվեգերն է քաշ հավաքել դերի համար: Ինձ համար այդ երեւույթները նույնն են: Ես բոլորին կոչ չեմ արել նիհարել կարճ ժամանակում»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին