Պոկերի աստղ, ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը հուլիսի 5-ին կժամանի Հայաստան: Այս մասին նա հայտնել է The Armenian Report-ին: Բիլզերյանը տեղեկացրել է, որ այցելելու է երեւանյան իր նորաբաց խանութ-սրահ:
Դենը երկրորդ անգամ կլինի Հայաստանում: Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել, նաեւ այցելել է Արցախ 2018 թվականին:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Բիլզերյանը հոր եւ եղբոր հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար նվիրատվություն է կատարել Արցախի համար:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: