Երգչուհի Սիրուշոն այս օրերին Միացյալ Նահանգներում է, մեկնել է երրորդ երեխային՝ դստերը ծննդաբերելու համար: Նա հաճախ է Ինստագրամի սթորիներում ցույց տալիս, թե ինչպես է անցնում իր առօրյան ընտանիքի հետ:
Հերթական հրապարակումներից մեկում այգում է որդիների հետ. ֆուտբոլ են խաղում: Սիրուշոն մի դրվագ հրապարակել է Չեմպիոնների լիգայի օրհներգի հնչյուններով եւ նշել Հենրիխ Մխիթարյանին.«Ես էլ եմ գալիս խաղալու»:
Մխիթարյանն էլ կատակով այսպես է պատասխանել. «Կարծում եմ՝ դու ավելի լավ ես խաղում, քան ես»:
Կիսապաշտպանն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է. ընտանիքի հետ հանգիստն է անցկացնում: Նախատեսվում է, որ արդեն այս շաբաթ պայմանագիր է կնքելու միլանյան «Ինտեր»-ի հետ: Այնտեղ տեղափոխվելու առաջնային նախապայմաններից մեկն էլ այն է, որ Մխիթարյանը ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում:
33-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող, իսկ այս տարի «Ռոմայի» հետ՝ Կոնֆերենցիաների լիգայի: Նրա կարիերայում իսկապես պակասում է ՉԼ-ի գավաթը: 
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
						                    


 
  ×
					
					
					×
					
				 2,463
 2,463

 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

 
                    



 
		 
					 
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: