×


Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքն ու Մոնրոյի զգեստի մասին խոստովանությունը

Քիմ Քարդաշյանը Met Gala-ի համար փոխեց մազերի գույնը՝ սեւահերից դառնալով շիկահեր: Մերլին Մոնրոյի զգեստը կրելու համար գունաթափեց մազերը, որպեսզի հնարավորինս նման լինի հմայիչ դերասանուհուն: Իսկ երեկ առավոտյան հաղորդման հյուր էր, որին ներկայացավ երկար բոբ սանրվածքով:

Քարդաշյանը նաեւ Ինստագրամում լուսանկար հրապարակեց ամերիկյան Vogue ամսագրի խմբագիր Աննա Վինտուրի հետ, որը երկար տարիներ բոբ սանրվածք ունի եւ գրեց. «Բոբ սանրվածքի երկվորյակներ»:

View this post on Instagram

A post shared by @kimkardashian


Հաղորդման ընթացքում Քիմը խոսել է Մոնրոյի զգեստից ու նշել, որ այն լրիվ անվնաս է վերադարձրել: Ավելի վաղ նրան մեղադրում էին զգեստը փչացնելու համար: Քարդաշյանի հասցեին տարատեսակ քննադատություններ էին հնչում:

«Զգեստը լրիվ անվնաս է: Ռիփլիի թանգարանն ու ես լավ ենք լեզու գտել: Met Gala-ի ժամանակ իմ շուրջը ձեռնոցներով մարդիկ էին, որոնք օգնեցին հագնել ու հանել զգեստը: Ես այն միայն 4 րոպե եմ կրել. կարմիր գորգից դուրս գալուց անմիջապես հետո հանել եմ», -պատմել է Քարդաշյանը:

Նա նշել է, որ բավական բարդ փուլերով է անցել: Կարմիր գորգին մոտեցել է հողաթափերով ու խալաթով, ու միայն կարմիր գորգ բարձրանալուց առաջ հագել զգեստը. «Հարգում եմ Մերլինին ու մշակույթը, հասկանում եմ, թե այդ զգեստը որքան արժե ամերիկյան պատմության համար»:


Նշենք, որ Ռիփլիի թանգարանը եւս հերքել է լուրը, թե Քարդաշյանը փչացրել է Մոնրոյի զգեստը: Այն Քիմը վարձակալել է 5 մլն դոլարով ու կրելու համար նիհարել 7 կգ-ով: Միջոցառումից հետո եւս 3 կիլոգրամ քաշ է կորցրել: Նա խոստովանել է, որ սկսել է հավանել առողջ սնունդն ու իրեն նոր մարմնում հիանալի է զգում:

Քիմը նաեւ խոստովանել է, որ երեխաներին նոր ընկերոջ՝ Փիթ Դեւիդսոնի հետ ծանոթացնելուց առաջ անգամ խոսել է հոգեբանների հետ: Սիրավեպը սկսելուց միայն կես տարի անց է նա Փիթին ծանոթացրել Նորթի, Սեյնթի, Չիկագոյի եւ Փսալմի հետ: Այդ հարցում օգնել է ավագ քույրը՝ Քորթնին, քանի որ նա էլ նախկինում նմանատիպ իրավիճակում է եղել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին